Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Սարգսյան — ԱՐԴ/0249/01/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ԱՐԴ/0249/01/22

Վճռաբեկ դատարանԱՐԴ/0249/01/2212 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 235. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 268-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 57150922 քրեական գործը: 2022 թվականի հունվարի 9-ին Խաչատուր Մակարի Սարգսյանը ձերբակալվել է: 2022 թվականի հունվարի 10-ին թիվ 57150922 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարու

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Արմավիրի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ.Մեխակյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Ստեփանյան

դատավորներ՝ Լ.Աբգարյան

Վ.Մարգարյան

12 հունիսի 2026 թվական

ք.Երևան

ԱՐԴ/0249/01/22

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Խաչատուր Մակարի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2022 թվականի հունվարի 8-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 268-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 57150922 քրեական գործը:

2022 թվականի հունվարի 9-ին Խաչատուր Մակարի Սարգսյանը ձերբակալվել է:

2022 թվականի հունվարի 10-ին թիվ 57150922 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ։ 2022 թվականի հունվարի 12-ին Խ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2022 թվականի հունիսի 28-ին Խ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, ու նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով։ 2022 թվականի հուլիսի 8-ին քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ Խ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով։ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 30-ի դատավճռով՝ արագացված վարույթի կիրառմամբ, Խ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա Խ.Սարգսյանի արգելանքի տակ գտնվելու 3

3

(երեք) օրը հաշվակցվել է նշանակված պատժի ժամկետին և վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել՝ ազատազրկում 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ, Խ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 84-րդ հոդվածների խախտում, ինչն ազդել է վարույթի ելքի վրա։

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Խ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ni կարևորությունը։ Մասնավորապես, մեղադրյալը ոտնձգել է հասարակության անվտանգության

պաշտպանությանն

ուղղված

հասարակական

հարաբերությունների դեմ, գործել է ուղղակի դիտավորությամբ՝ քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել և իր տանն ապօրինի պահել է մարտական ակոսափող հրազեն հանդիսացող՝ ջնջված համարներով և արտադրման տարեթվով գործարանային արտադրության «TIMM» ատրճանակ, դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող թվով 12 հատ փամփուշտներ,

4

որպիսի հանգամանքն էլ ավելի է բարձրացնում վերջինիս արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Բողոքաբերը նշել է նաև, որ Խ.Սարգսյանի կողմից մեղքն ընդունելը կրել է որոշակիորեն «պարտադրված» բնույթ, քանի որ վերջինս քաջ գիտակցել է, որ հանցագործությունը բացահայտվել է, բոլոր ապացույցները վկայում են իր մեղավորության մասին, որպիսի պայմաններում առնվազն անտրամաբանական կլիներ այլ դիրքորոշում հայտնելը։ Բողոքաբերը հավելել է, որ մեղքն ընդունելու պարտադրված բնույթի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Խ.Սարգսյանը չի համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ, չի հայտնել զենքի ձեռքբերման իրական հանգամանքները:

Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը, անհիմն կերպով գտնելով, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ բնույթը կարող է հաղթահարված համարվել նաև ազատությունից զրկելու ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու միջոցով, նրան մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը գնահատելիս, հաշվի չի առել հանցանքի կատարման համգամանքները, հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մեղավորության աստիճանը, հանցանքի բնույթը, վտանգավորության աստիճանն ու հետևանքները։

6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշումը բեկանել՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ՝ Խ.Սարգսյանի նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Խ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ «(...) նա, «Զենքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության ԹԻՎ-673 որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում

ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր էջմիածին քաղաքի u

5

Թումանյան փողոցի 2-րդ փակուղու 3Ա տանը ապօրինի պահել է մարտական ակոսափող հրազեն հանդիսացող ջնջված համարներով և արտադրման տարեթվով գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «IIMM» տեսակի ատրճանակը և դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող թվով 12 հատ

գործարանային արտադրության 9մմ տրամաչափի /9*18ՊՄ/ փամփուշտները, որոնք 2022 թվականի հունվարի 9-ին Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ փակուղու 3Ա տան խուզարկությամբ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել են»:

8. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի ապրիլի 30-ի դատավճռով արձանագրել է հետևյալը․ «(...) [Մեղադրյալը] 32 տարեկան է, ամուսնացած չէ, նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չի եղել, ՀՀ Արմավիրի մարզի «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նարկոլոգիական և հոգեբույժի կաբինետներում հաշվառման մեջ չի գտնվում, ծառայել է ՀՀ զինված ուժերում և հաշվառված է պահեստազորում.

մեղադրյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հետևյալ հանգամանքները՝ առաջադրված մեղադրանքում իրեն ի սկզբանե մեղավոր ճանաչելը, ինքնախոստովանական ցուցմունք տալը և անկեղծորեն զղջալը. մեղադրյալի պատասխանատվությունը

հանգամանքները [բացակայում են]։ (...)

և

պատիժը ծանրացնող

Դատարանը, հաշվի առնելով մեղադրյալ Խաչատուր Սարգսյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը և աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մեղքի ձևը, հանցանքը կատարելուց հետո նրա դրսևորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հետևանքները, ինչպես նաև հասարակական անվտանգության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, նրա անձը բնութագրող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքների առկայությունը և ծանրացնող հանգամանքների բացակայությունը` գտնում է, որ մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանն իր կատարած ՀՀ նախկին քրեական 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 269-274:

6

օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար ենթակա է ազատազրկման ձևով պատժի` 6 (վեց) ամիս ժամկետով, ինչը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար՝ պատժի 1

նպատակների իրացվելիությունն ապահովելու համար: (…)

[Գնահատելով մեղադրյալի կատարած հանցանքի բնույթն

NL

վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը մատնանշված հանգամանքների առկայությունը, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը և ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից ու ՀՀ գործող քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացման անհրաժեշտությունից՝ Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ առկա են Խաչատուր Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը, վերջինիս ուղղումը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու: Այլ կերպ` սույն գործով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ մեղադրյալ Խաչատուր Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 7-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, և դրա միջոցով ու 2 (երկու) տարի ժամկետով փորձաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը առանց պրոբացիայի ծառայության համաձայնության չլքելու, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում՝ նոր բնակության վայրի հասցեն սեղմ ժամկետում պրոբացիայի ծառայությանը հայտնելու պարտականություն սահմանելու պայմաններում հնարավոր է հասնել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիությանը»2:

9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 85-91։

7

վերլուծելով գործի կոնկրետ հանգամանքները, հաշվի է առել մեղադրյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը, գնահատելով նաև մեղադրյալի կատարած հանցագործության պատասխանատվությունն

NL

բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, վերջնական ճիշտ հետևության է հանգել այն մասին, որ մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանի պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց նշանակված՝ 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկման ձևով պատիժը փաստացի կրելու: Վերաքննիչ դատարանը նման հետևության հանգելիս հաշվի է առնում, մասնավորապես հետևյալ հանգամանքները՝

ա) արարքի բնույթն ու ծանրության աստիճանը` մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանի үшіршршб հանցանքը միջին ծանրության

հանցագործությունների շարքին դասվելը,

բ) մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները՝

նախկինում

դատապարտված չլինելը, Արմավիրի մարզի «Էջմիածին բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նարկոլոգիական և հոգեբույժի կաբինետներում հաշվառման մեջ չգտնվելը,

գ) պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները՝ առաջադրված մեղադրանքում մեղադրյալի կողմից իրեն լիովին մեղավոր ճանաչելը, կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը և գործի քննությանն ակտիվորեն աջակցելը,

դ) պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Գնահատելով վերոգրյալ հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանց համակցությունն էապես նվազեցնում է ինչպես մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանի, այնպես էլ նրա կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և որ նշված հանգամանքների համակցությունը բավարար է գալու հետևության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու և ըստ այդմ՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական գործող օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիությանը։

8

Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը համակարծիք է Առաջին ատյանի NL

դատարանի այն հետևության հետ, որ հնարավոր է մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանի հետագա ուղղումն

վերադաստիարակումն առանց

հասարակությունից մեկուսացնելու և նպատակահարմար չէ, որպեսզի վերջինս ազատազրկման ձևով պատիժ կրի, ուստի իրավաչափ և հիմնավորված է նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի համոզվածությունն առ այն, որ մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանի ուղղումը հնարավոր է առանց պատիժն իրական կրելու, բխում է գործի օբյեկտիվ տվյալներից ու դրանց բազմակողմանի և պատշաճ գնահատման արդյունքներից, որպիսի պայմաններում Առաջին ատյանի դատարանի հետևության հետ վերաքննիչ բողոքում բերված անհամաձայնությունը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի և հիմնավոր չէ, ուստի Դատախազի պահանջը` մեղադրյալի նկատմամբ նշանակված ազատազրկումը

վերացնելու մասին, ենթակա չէ բավարարման։

պայմանականորեն

չկիրառելը

Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թեև Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Խաչատուր Մակարի Սարգսյանի նկատմամբ նշանակված՝ 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելիս ղեկավարվել է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 84- րդ հոդվածի իրավակարգավորումներով, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանն էության մեջ կայացրել է ճիշտ դատական ակտ, հաշվի առնելով, որ այդ հանգամանքի կապակցությամբ Դատախազի կողմից Բողոքում որևէ անհամաձայնություն չի ներկայացվել, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ սխալն ինքնին չի կարող հիմք

9

հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու համար (…)»։

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավորվա՞ծ են արդյոք Խ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

11. Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ:

11.

1. Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական

դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 29-45:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ _ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները։

10

հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն:

12. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- Խ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և իր տանն ապօրինի պահել է մարտական ակոսափող հրազեն հանդիսացող՝ ջնջված համարներով և արտադրման տարեթվով գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «IIMM» տեսակի ատրճանակը և դրա համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող թվով 12 հատ գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտները, որոնք 2022 թվականի հունվարի 9-ին Էջմիածին 5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13, Հարություն Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴ1/1777/01/23 որոշումները:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները։

11

քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ փակուղու 3Ա տան խուզարկությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել են7։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Խ.Սարգսյանի կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտել է, որ վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրացվելիությանը՞:

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ, ըստ էության, համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դատողությունների հետ և դատավճիռը թողել է անփոփոխ:

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Խ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները՝ առաջադրված մեղադրանքում իրեն ի սկզբանե մեղավոր ճանաչելը, խոստովանական ցուցմունք տալը և անկեղծորեն զղջալը, ինչպես նաև Խ.Սարգսյանի անձը բնութագրող տվյալները՝ նախկինում դատապարտված կամ այլ կերպ արատավորված չլինելը, Արմավիրի մարզի «Էջմիածին» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նարկոլոգիական և հոգեբույժի կաբինետներում հաշվառման մեջ չգտնվելը, ՀՀ զինված ուժերում ծառայելը և պահեստազորում հաշվառված լինելը բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետևության հանգելու առ այն, որ պատժի նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից Խ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված

հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ: 7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

9 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

12

15. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի կողմից կատարված հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ մեղադրյալը ոտնձգել է հասարակական անվտանգության

պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

բ) զենքի տեսակն ու ռազմամթերքի քանակը, ինչպես նաև հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող՝ ջնջված համարներով և արտադրման տարեթվով գործարանային արտադրության 9մմ տրամաչափի «IMM» տեսակի ատրճանակ և դրա համար նախատեսված՝ ռազմամթերք հանդիսացող թվով 12 հատ գործարանային արտադրության փամփուշտներ:

գ) Ապօրինի պահվող հրազենը եղել է ջնջված համարներով և արտադրման տարեթվով և Խ.Սարգսյանը չի հայտնել հրազենի ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև հրազենը ձեռք բերելու նպատակն ու շարժառիթը, որպիսի հանգամանքները, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, էականորեն բարձրացնում են հանցավորի անձի վտանգավորության աստիճանը:

16. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Խ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում։

17. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

13

18. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Խ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ վերոնշյալ դատավճիռը անփոփոխ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական իրավունքի խախտում։ Հետևաբար, անհրաժեշտ է Խ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել․ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ու ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը` պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Խաչատուր Մակարի Սարգսյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 30-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշումը փոփոխել։

2. Խաչատուր Մակարի Սարգսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 30-ի

14

դատավճռով նշանակված՝ 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։

3. Պատժի կրման սկիզբը հաշվել Խաչատուր Մակարի Սարգսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։

4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ԱՐԴ/0249/01/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել