ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից «16» մայիսի 1995 թ. Հ.Ն-1165-I ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է. I. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1. Օրենսգրքի 40 1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ՈԴՎԱԾ 40 1 . Ը ՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՐԳԵԼՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼԸ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները զուգորդված չեն բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման հետ` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև կրկնապատիկը»:
2. Օրենսգրքի 40 2 հոդվածը վերացնել:
3. Օրենսգրքի 40 3 հոդվածի վերնագիրը և դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ՈԴՎԱԾ 40 3 . Ք ՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ Քվեարկության օրը հանրաքվեի դրված հարցի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց միավորումների, թեկնածուի դեմ կամ կողմ քարոզչություն անելը»:
4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40 6 հոդվածով. « Հ ՈԴՎԱԾ 40 6 . Զ ԵՆՔՈՎ , ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ Զենքով, զինամթերքով քվեարկության համար առանձնացված շենք մուտք գործելը, եթե այն ծառայողական պարտականություններից չի բխում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկը»:
5. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասում «40 1 -40 5 » թվերը փոխարինել «40 1 , 40 3 -40 6 » թվերով:
6. Օրենսգրքի 267 հոդվածի երկրորդ մասում «40 1 -40 5 » թվերը փոխարինել «40 1 , 40 3 -40 6 » թվերով:
7. Օրենսգրքի 277 հոդվածի երկրորդ մասում «40 1 -40 5 » թվերը փոխարինել «40 1 , 40 3 -40 6 » թվերով:
8. Օրենսգրքի 294 հոդվածի առաջին մասում «40 1 -40 5 » թվերը փոխարինել «40 1 , 40 3 -40 6 » թվերով: II. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Օրենսգրքի 36 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով. «14) հանցագործությունն ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով կատարելը»:
2. Օրենսգրքի 133 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ՈԴՎԱԾ 133 . Ը ՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՐԳԵԼՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼԸ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները կատարվել են բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման միջոցով` պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով»:
3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133 1 և 133 2 հոդվածներով. « Հ ՈԴՎԱԾ 133 1 . Մ ԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ՔՎԵԱՐԿԵԼԸ Մեկից ավելի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում դիտավորությամբ գրանցվելը կամ ապօրինի քվեարկելը` պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև քսանապատիկ չափով: Հ ՈԴՎԱԾ 133 2 . Ը ՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԵԼԸ Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների վերաբերյալ ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը` պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով»:
4. Օրենսգրքի 134 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկ չափով»: III. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «133» թվից հետո լրացնել «133 1 , 133 2 » թվերը: IV. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 19 մայիսի 1995 թ. ՀՕ-137 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-137 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.06.1995-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1995/10 (1086) 31 մայիս, Հոդ. 119 Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 16.05.1995 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.05.1995 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.06.1995 Հիմնական ակտ 16.05.1995, ՀՕ-137 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- 07.03.1961, --------- 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 16.05.1995, Հ. Ն-1165-I. ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մայիսի, 1995 թ.
- Գործի #:
- ՀՕ-137
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
