ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5 ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115 ՀՈԴՎԱԾԻ ԴՐ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-125)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 դեկտեմբերի 2007թ. ՍԴԱՈ - 125 | ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5 ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115 ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2006
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5 ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 2004
ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 115
ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովը 2007թ. նոյեմբերի 13-ին փոփոխություններ է կատարել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի քննության առարկա գործի հետ անմիջական առնչություն ունեցող 114 և 115 հոդվածներում, և օրենսգիրքը լրացվել է նոր 115.1. հոդվածով,
հաշվի առնելով, որ այդ օրենքը ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 8-ին և ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվել 2007թ. դեկտեմբերի 19-ին,
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի պահանջների հաշվառմամբ կարևոր համարելով դատավարության կողմերի իրավական դիրքորոշումների պարզումը կատարված փոփոխությունների սահմանադրականության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 9-րդ մասի և 68 հոդվածի 5-րդ մասի հիման վրա սույն գործի քննությունը հետաձգել մինչև 2008թ. փետրվարի 5-ը։
2. Պահանջել սույն գործով դիմող և պատասխանող կողմերից սահմանադրական դատարանում գործի գրավոր քննության կանոններին համապատասխան, մինչև 2008թ. հունվարի 15-ը սահմանադրական դատարանին գրավոր բացատրություններ ներկայացնել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքի հիշյալ դրույթների սահմանադրականության և այդ փոփոխությունների արդյունքում իրենց նախապես ներկայացրած իրավական դիրքորոշումների հնարավոր փոփոխությունների վերաբերյալ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ.
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
25 դեկտեմբերի 2007 թվականի
ՍԴԱՈ-125
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-125
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
