Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113 — Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113 — Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 113. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը 1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նվազեցնել կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու նպատակով դրանց մի մասը գնելու միջոցով: 2. Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով սահմանված կարգով` նրա բոլոր պար

Ամբողջ Տեքստ

Հոդված 113. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը 1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նվազեցնել կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու նպատակով դրանց մի մասը գնելու միջոցով:

2. Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով սահմանված կարգով` նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջել` վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության պարտավորությունները և հատուցելու իրենց պատճառված վնասները:

3. Բաժնետոմսերի մի մասը գնելու և մարելու միջոցով բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը թույլատրվում է, եթե նման հնարավորություն նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:

4. Բաժնետիրական ընկերության կողմից կանոնադրական կապիտալն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը (111 հոդվածի 2-րդ կետ) հանգեցնում է ընկերության լուծարման:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել