Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սիմոնյան — ԵԴ/53411/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սիմոնյան — ԵԴ/53411/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/53411/02/2125 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Միլենա ն Միքայել Գրիգորյանների օրինական ներկայացուցիչներ Յանա Սուքոյանն ու Հովհաննես Գրիգորյանը պահանջել են քանդել Գնորգ Սիմոնյանի կողմից զբաղեցված Երնան քաղաքի """' բնակարանի դիմացի ն կողային հատվածի շենքի սպասարկման տարածքում առկա ինքնակամ կառույցները: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.05.2023 թվականի վճռով հայցը մերժվել է: ւ առկա է անձնական տվյալ 2 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.20

Ամբողջ Տեքստ

«օմն 253 Ն

/ՈԼՅԱՅՏԻ

ԱՋՆ

ՄՅ Ա

ԱԱ եք թ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/53411/02/21 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/53411/02/21

Նախագահող դատավոր՝ Գ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Ա. Մխիթարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մայիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քենելով ըստ Միլենա ն Միքայել Գրիգորյանների (օրինական ներկայացուցիչներ Յանա Սուքոյան ու Հովհաննես Գրիգորյան) հայցի ընդդեմ Գնորգ Սիմոնյանի՝ ինքնակամ կառույցները քանդելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2024 թվականի որոշման դեմ Միլենա ն Միքայել Գրիգորյանների բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Միլենա ն Միքայել Գրիգորյանների օրինական ներկայացուցիչներ Յանա Սուքոյանն ու Հովհաննես Գրիգորյանը պահանջել են քանդել Գնորգ Սիմոնյանի կողմից զբաղեցված Երնան քաղաքի """' բնակարանի դիմացի ն կողային հատվածի շենքի սպասարկման տարածքում առկա ինքնակամ կառույցները:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.05.2023 թվականի վճռով հայցը մերժվել է: ւ առկա է անձնական տվյալ

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2024 թվականի որոշմամբ Միլենա ն Միքայել Գրիգորյանների օրինական ներկայացուցիչների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 19.05.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միլենա ն Միքայել Գրիգորյանների օրինական ներկայացուցիչ Յանա Սուքոյանը (ներկայացուցիչ Սյուզաննա Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 163-րդ, 188-րդ, 189-րդ, 192-րդ, 222-րդ, 224-րդ ու 277-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 57-59-րդ, 62-րդ, 66-րդ, 169-րդ, 17Լրդ, 192-րդ, 379-րդ ն 38-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինչպես իրենք, այնպես էլ Գնորգ Սիմոնյանը հանդիսանում են Երնան քաղաքի """ 2բնակարանների սեփականատերեր, իսկ շենքի պահպանման ու սպասարկման համար բաժնային սեփականության իրավունքով հատկացված հողամասը կարող է տնօրինվել դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Մինչդեռ, Գնորգ Սիմոնյանի կողմից առանձնացվել են շենքի սպասարկման համար հատկացված տարածքները շենքի ճակատային ն կողային հատվածներում, ինչի արդյունքում իրենք՝ որպես բազմաբնակարան շենքի հողամասի բաժնային սեփականատերեր, զրկվել են շենքի սպասարկման տարածքն օգտագործելու ու տիրապետելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կադաստրի կոմիտեի կողմից տրված գրությամբ, հատակագծերով, Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 27.09.2021 թվականի որոշմամբ ն պատասխանող Գնորգ Սիմոնյանի՝ դատական նիստերի ընթացքում արված հայտարարությամբ ապացուցվել է, որ նշված կառույցները մինչ օրս հանդիսանում են ինքնակամ ու գտնվում են բազմաբնակարան շենքի սպասարկման տարածքում: Բացի այդ, Գնորգ Սիմոնյանի կողմից ներկայացված 2007 թվականի կադաստրային քարտեզում առկա է միայն շենքի ճակատային մասի ինքնակամ շինությունը, իսկ շենքի կողային հատվածի շինություններն առկա չեն, որպիսի հանգամանքին Վերաքննիչ դատարանը նս չի անդրադարձել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Գնորգ Սիմոնյանի կողմից օգտագործվող ինքնակամ շինություններով ծանրաբեռնված հողամասը ոչ վերջինիս, ն ոչ էլ այլ անձի չի հատկացվել, առկա չէ որնէ թույլտվություն դրանց կառուցման վերաբերյալ, ու դրանց առկայությունը խախտում է իրենց բաժնային սեփականության իրավունքը: Ավելին՝ դրանք կառուցված են շենքի սպասարկման տարածքում, առանց բազմաբնակարան շենքի սեփականատերերի համաձայնության, ինչն արդեն իսկ օրենքի ն բաժնային սեփականատերերի իրավունքի խախտում է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ իրենք սեփականատեր են դարձել 2 առկա է անձնական տվյալ

3

ավելի ուշ, քան առկա են եղել ինքնակամ կառույցները, ինչը չի սահմանափակում իրենց բաժնային սեփականության իրավունքը ն առավելություն չի տալիս արդեն իսկ առկա ինքնակամ կառույցի կարգավիճակին:

Վերաքննի: դատարանն անտեսել է, որ իրենց կողմից ներկայացված համապատասխան ապացույցներով, այն է՝ """3 հատկացված հողամասի հատակագծով, սեփականության իրավունքի վկայագրով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ, Երեանի քաղաքապետարանի պատասխանով ն լուսանկարներով հիմնավորվել է, որ ինքնակամ կառույցների առկայության պայմաններում շենքի տվյալ հատվածները դարձել են անանցանելի, ինչի պատճառով, իրենք՝ որպես գույքի սեփականատեր, զրկվել են բաժնային իրավունքով իրենց պատկանող հողամասն օգտագործելու ու տիրապետելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը պնդելով, որ իրենք «չեն նշել», թե ինքնակամ կառույցի պահպանումն իրենց որ իրավունքն է խախտում, եկել է սխալ հետնության, քանի որ ինչպես Դատարանում գործի քննության ժամանակ, այնպես էլ վերաքննիչ բողոքում ուղղակիորեն նշել են, որ այդ ինքնակամ կառույցների պահպանումը խախտում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով պահպանվող իրենց առնվազն երկու իրավունք՝

Դ բաժնային սեփականության իրավունքը, քանի որ առանց սեփականատերերի միաձայն համաձայնության ընդհանուր բաժնային սեփականության անշարժ գույքի օտարման մասին որոշում չի կարող ընդունվել, ե տվյալ դեպքում առնվազն իրենց համաձայնությունն առկա չէ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ կետ, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «դ» կետ ն 8-րդ մաս),

2) սեփականատիրոջ կողմից իր գույքից անարգել օգտվելու իրավունքը, քանի որ ինքնակամ շինությունը խոչընդոտում է անվտանգ կերպով օգտվելու իրենց բնակարան (ընդհանուր մուտք) ելումուտ անելու հնարավորությունից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդված):

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները՝ սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, անտեսելով Երնանի քաղաքապետարանի գրություններում առկա տեղեկություններն այն մասին, որ ինքնակամ կառույցն իրականացած է բազմաբնակարան շենքի համասեփականատերերին բաժնային սեփականության իրավունքով պատկանող շենքի սպասարկման հողամասում: Լիցենզավորված չափագրողի 01.06.2021 թվականի հատակագծով, լուսանկարներով ապացուցված է, որ ինքնակամ կառույցը սահմանափակում է իրենց՝ շենքի սպասարկման տարածքով ազատ տեղաշարժվելու ու բնակարան անխոչընդոտ ելումուտ անելու հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ

դատարանի 20.03.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22072021-01- 0035 վկայականի համաձայն՝ 22.07.2021 թվականին գրանցվել է Միքայել Գրիգորյանի (5/6) 3 առկա է անձնական տվյալ

4

նե Միլենա Գրիգորյանի (1/6) սեփականության իրավունքը """ « հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ: «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» վերտառությամբ բաժնում նշված է, որ սեփականատերերն ունեն բազմաբնակարան շենքի հողամասի ու ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնեմասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 16).

2) ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 19.05.2021 թվականին տրված թիվ """5 «Գույքի առանձին որակական քանակական բնութագրրի նե դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ Երնանի քաղաքապետի 17.09.2007 թվականի թիվ 35-Ա որոշմամբ Երնան քաղաքի Ա. Ահարոնյան փողոցի 14 շենքի զբաղեցրած հողամասը՝ 168484 քմ մակերեսով տրամադրվել է Ահարոնյան փողոցի 14 շենքի սեփականատերերին (հատոր 1-ին, գ.թ. 17,18).

3) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ """ 6 վկայականի համաձայն՝ 30.05.2013 թվականին գրանցվել է Գնորգ Սիմոնյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն Ա. Ահարոնյան փողոցի 14 շենքի 31 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ: «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» վերտառությամբ բաժնում նշված է նան, որ առկա է 42.քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված նկուղ (հատոր 1-ին, գ.թ. 20).

4) Երնան քաղաքի -Քանաքեռո-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 27.09.2021 թվականի թիվ 336 «Ք. Երնան, Ա. Ահարոնյան փողոց թիվ 14 շենքի բնակիչների՝ Երնանի քաղաքապետ պարոն Հ. Մարությանին հասցեագրված 07.04.2021թ. թիվ Կ/1528 (...) դիմում- բողոքի կապակցությամբ հարուցված վարչական վարույթն եզրափակելու մասին» որոշմամբ, հիմք ընդունելով նան «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշվել է մերժել դիմումատուների դիմումը՝ """7 բնակարանի բնակիչ Գնորգ Սիմոնյանի կողմից՝ իր բնակարանի պատուհանի հարակից տարածքը քարե պարսպով ն ցանցով սահմանազատած կառույցը քանդելու ու. առանց բազմաբնակարան շենքի սեփականատերերի համաձայնության, շենքի նկուղային հարկի զբաղեցրած որոշ տարածքն ազատելու մասով: Նույն որոշմամբ կասեցվել է դիմումատուների դիմումը՝ "բնակարանի բնակիչ Գնորգ Սիմոնյանի կողմից շենքի հարակից տարածքում իրականացված ինքնակամ կառույցի քանդման մասով մինչն 10.09.2021 թվականին Երնանի քաղաքապետին հասցեագրված թիվ Մ16469 դիմումի պատասխան ստանալը (հատոր 1-ին, գ.թ. 27).

5) Երեանի քաղաքապետին հասցեագրված """9 շենքի հարնանությամբ գտնվող ինքնակամ շինության ու դրանով ծանրաբեռնված հողամասի օրինականացման համար Գնորգ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումին ընթացք չտալու 04.10.2021 թվականի հ.Գ-/844 դիմումի կապակցությամբ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 19.10.2021 թվականի թիվ 18-06/1-Գ-7844 գրությամբ տեղեկացվել է հետնյալը. «Քանի որ քննարկվող շինությունը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման համար հատկացված հողամասի սահմաններում, ուստի հարցի քննարկման : առկա է անձնական տվյալ

5 առկա է անձնական տվյալ

6 առկա է անձնական տվյալ

7 առկա է անձնական տվյալ

8առկա է անձնական տվյալ

"առկա է անձնական տվյալ

5

համար, համաձայն ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման Ա տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. հ.912-Ն որոշման 28-րդ կետի, անհրաժեշտ է ներկայացնել շենքի բոլոր բնակարանների ն ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունները (վավերացված լիազոր մարմնի կողմից)՝ ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից տրված ցանկի»: Միաժամանակ հայտնվել է, որ համաձայնության բացակայության դեպքում Գնորգ Սիմոնյանի դիմումին ընթացք տալ հնարավոր չէ (հատոր 1-ին, գ.թ. 30).

6) Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կողմից 25.10.2021 թվականի թիվ 2155291-31/02-Ս17330 գրությամբ Գնորգ Սիմոնյանին, ի թիվս այլնի, հայտնվել է, որ Երնանի քաղաքապետարանի աշխատակիցներն ապամոնտաժել են ցանցը, որի միջոցով Գնորգ Սիմոնյանը սահմանազատել էր համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը (հատոր 1-ին, գ.թ. 85,86).

7) ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 02.06.2022 թվականին տրված թիվ ԱՏ-02062022- 01-0427 «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ Երնան, Քանաքեո-Զեյթուն Ա. Ահարոնյան փողոց 14 շենք, 31 բնակարան հասցեին կից ներկայացված հատակագծով բակային կառույցը հաշվառվել է 13.03.2003 թվականի դիմումի հիման վրա: Նշված շինության օրինականացման վերաբերյալ տվյալներ էլեկտրոնային արխիվում առկա չեն (հատոր 2-րդ, գ.թ. 21).

8 Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի 6ճՃարտարապետութան ն քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի տեղակալի կողմից 12.04.2022 թվականի թիվ 18-06/1-Ս-1889 գրությամբ տեղեկացվել է, որ «Ներկայումս Երնան քաղաքի վարչական շրջաններում կատարվում են համապատասխան տարածքներում առկա շինությունների ուսումնասիրման ն հաշվառման աշխատանքներ՝ քաղաքաշինական ծրագրերի հստակեցման նպատակով:

Նկատի ունենալով, որ նշված աշխատանքները դեռնս չեն ավարտվել, հարցին հնարավոր կլիի անդրադառնալ վերջիններս ավարտից ն նախատեսվող քաղաքաշինական ծրագրերի վերջնական հստակեցումից հետո» (հատոր 2-րդ, գ.թ. 22).

9) հայցադիմումին կից ներկայացված ինքնակամ կառույցների վերաբերյալ թվով 14 լուսանկարները (հատոր 1-ին, գ.թ. 33-46):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչն 06.01.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ ու 191-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ն 66-րդ հոդվածների խախտում, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում անդրադառնեալ'

6

Ս բազմաբնակարան բեակելի շենքում ըեդհանուր բաժնային սեփականության իրավունքով շինությունների սեփականատերերին պատկանող տարածքում ինքնակամ շինության առկայությամբ պայմանավորված" սեփականատերերի իրավունքների կամ օրենքով պահպանվող շահերի խախտված լինելու հարցին,

2) դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ, բազմակողմանի ն օբյեկտիվ հետազոտման ու գնահատման առաեձնահատկություններիե' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1) Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի Էհանաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

(..)

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 166-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բոլոր սեփականատերերի իրավունքները պաշտպանվում են հավասարապես:

Մինչն 06.01.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի Ա կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:

Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները Ա օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին: (...):

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, ն դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են (...) քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով ն առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:

ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային

7

սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում ն օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի սահմանած կարգով:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման ն օգտագործման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բազմաբնակարան շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան ն (կամ) ոչ բնակելի տարածք, ն որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջն: (..):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նան մեկից ավելի շինություններ սպասարկող ն բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային ն այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական ն այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման Ա սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն: (..):

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, մասնավորապես` բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հասկացությունը բնորոշելով հետնյալ կերպ. «հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին Ա արտահայտվում է կոտորակով (...)»:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ շինությունների սեփականատերերը տիրապետում, տնօրինում Ա օգտագործում են դրանք քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:

Մինչն 01.01.2026 գործած խմբագրությամբ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նան մեկից ավելի շինություններ սպասարկող ն բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակաին ն այլ հորեր, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական Ա այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային

8

սեփականության իրավունքով կարող է պատկանել նան տվյալ կամ այլ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք, ինչպես նան հողամաս, շարժական, անշարժ կամ ցանկացած այլ գույք:

Վերոգրյալ իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ բազմաբնակարան շենքի, շինությունների սեփականատերերը բազմաբնակարան շենքի, շինությունների՝ շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նան մեկից ավելի շինություններ սպասարկող ն բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակային ու այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական ն այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք սեփականության իրավունքով այլ անձանց չեն պատկանում, տիրապետում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ուստի բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերը շենքի վերը նշված գույքի նկատմամբ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները Ա համապատասխանաբար կրում են բոլոր պարտականությունները: Ընդ որում, բաժնային սեփականության ներքո գտնվող բազմաբնակարան շենքի տարածքը տիրապետվում ն օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ դրա սեփականատերերի որնիցէ մեկի համաձայնության բացակայության պարագայում՝ դատարանի սահմանած կարգով:

Ինքնակամ կառույցի օրենսդրական բնորոշումը տրված է սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի մինչե 06.01.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետում: Մասնավորապես, ինքնակամ կառույց է համարվում օրենքով Ա այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ, նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ` 188-րդ հոդվածի 6 իրավակարգավորումներից, մասնավորապես` նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջից, բխում է, որ ինքնակամ կառույցները պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման (տե՛ս Արման Գնորգյանն ընդդեմ Գոռ Սնաչյանի ն մյուսեերի թիվ ԵԴ/35748/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.12.2025 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է անձի սեփականությանը՝ որպես սահմանադրորեն երաշխավորված իրավունքի: Մասնավորապես նշել է, որ սեփականատիրոջ իրավազորությունների (տիրապետում, օգտագործում, տնօրինում) ամբողջությունը կազմում է սեփականության իրավունքի բովանդակությունը, Ան դրանց ամբողջությունն օրենքով պատկանում է սեփականատիրոջը՝ որպես սեփականության սուբյեկտիվ իրավունքի կրողի, ու սահմանում սեփականության իրավունքի իրականացման սահմանները, ինչն ապահովում է գույքի նկատմամբ սեփականատիրոջ լիակատար գերիշխանությունը՝ սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը (տես Գագիկ Սիսակունին ըեդդեմ Սարգիս Գարուկյանի ն մյուսների թիվ ԵԱՆԴ/1628/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

9

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գույքի սեփականատիրոջ լիազորությունների շրջանակներում ներառվում են ինչպես գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, գույքն օգտագործման հանձնելու, այլ անձանց գույքից օգտվելու հնարավորություն ընձեռելու, այնպես էլ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու իրավունքը: Այսինքն՝ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու լիազորություններով ու իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, որը կապված է այդ լիազորությունների իրականացման հետ (ւրե՛՛ս Վարուժան Ավագյաեն ըեդդեմ-Քեարիկ ն Կորյուն Հարությունյանների թիվ ԵԱՔԴ/4311/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բազմաբնակարան շենքի սեփականատերերին պատկանող օրենքով սահմանված տարածքներում կառուցված ինքնակամ կառույցները ենթակա են քանդման, քանի որ դրանք խախտում են այդ տարածքի սեփականատերերի՝ գույքն իրենց հայեցողությամբ անարգել տիրապետելու ու դրանից օգտվելու իրավունքները, որպիսի պարագայում սեփականատերերը համապատասխանաբար իրավունք ունեն պահանջելու վերացնել իրենց իրավունքների յուրաքանչյուր խախտում, որը կապված է այդ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հետ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված Հէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ

10

ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (տես Ռուզաննա (Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցնեի տրամաբանական ն իրավաբանական որակումնՆ է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյան ըեդդե Կարիեե Վարդազարյանի թիվ . ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու դրանց արժանահավատությունը Օն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե'ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյան ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի

11

փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ "6 վկայականի համաձայն՝ 22.07.2021 թվականին գրանցվել է Միքայել Գրիգորյանի (5/6) ն Միլենա Գրիգորյանի (1/6) սեփականության իրավունքը Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն """" հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ: «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» վերտառությամբ բաժնում նշված է, որ սեփականատերերն ունեն բազմաբնակարան շենքի հողամասի ու ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնեմասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունք:

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 19.05.2021 թվականին տրված թիվ ԱՏ-19052021-01- 0858 «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ ԷԵրնանի քաղաքապետի 17.09.2007 թվականի թիվ 35-Ա որոշմամբ Երնան քաղաքի Ա. Ահարոնյան փողոցի 14 շենքի զբաղեցրած հողամասը՝ 1684.84 քմ մակերեսով տրամադրվել է Ահարոնյան փողոցի 14 շենքի սեփականատերերին:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30052013-01- 0058 վկայականի համաձայն՝ 30.05.2013 թվականին գրանցվել է Գնորգ Սիմոնյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն """ 2հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ: «Լրացուցիչ նշումներ ն տեղեկություններ» վերտառությամբ բաժնում նշված է նան, որ առկա է 42.2քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված նկուղ:

Երնան քաղաքի Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 27.09.2021 թվականի թիվ 336 «5 բնակիչների՝ Երնանի քաղաքապետ պարոն Հ. Մարությանին հասցեագրված 07.042021թ. թիվ Կ/1528 (..) դիմում-բողոքի կապակցությամբ հարուցված վարչական վարույթն եզրափակելու մասին» որոշմամբ, հիմք ընդունելով նան «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշվել է մերժել դիմումատուների դիմումը՝ Քթոճբնակարանի բնակիչ Գնորգ Սիմոնյանի կողմից՝ իր բնակարանի պատուհանի հարակից տարածքը քարե պարսպով ն ցանցով սահմանազատած կառույցը քանդելու ու, առանց բազմաբնակարան շենքի սեփականատերերի համաձայնության, շենքի նկուղային հարկի զբաղեցրած որոշ տարածքն ազատելու մասով: Նույն որոշմամբ կասեցվել է դիմումատուների դիմումը՝ "5 բնակարանի բնակիչ Գնորգ Սիմոնյանի կողմից շենքի հարակից տարածքում իրականացված ինքնակամ կառույցի քանդման մասով մինչն 10.09.2021 թվականին Երնանի քաղաքապետին հասցեագրված թիվ Ս16469 դիմումի պատասխան ստանալը:

Երնանի քաղաքապետին հասցեագրված ք. Երնան, Ահարոնյան փողոց, 14 շենքի հարնանությամբ գտնվող ինքնակամ շինության ու դրանով ծանրաբեռնված հողամասի օրինականացման համար Գնորգ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումին ընթացք չտալու 04102021 թվականի հԳ-7844 դիմումի կապակցությամբ .Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության

16 առկա է անձնական տվյալ

1 առկա է անձնական տվյալ

12 առկա է անձնական տվյալ

8 առկա է անձնական տվյալ

"առկա է անձնական տվյալ

15 առկա է անձնական տվյալ

12

վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 19.10.2021 թվականի թիվ 18-06/1-Գ- 7844 գրությամբ տեղեկացվել է հետնյալը. «Քանի որ քննարկվող շինությունը գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքի սպասարկման համար հատկացված հողամասի սահմաններում, ուստի հարցի քննարկման համար, համաձայն ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» 18.05.2006թ. հ.912-Ն որոշման 28-րդ կետի, անհրաժեշտ է ներկայացնել շենքի բոլոր բնակարանների ն ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունները (վավերացված լիազոր մարմնի կողմից) ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից տրված ցանկի»: Միաժամանակ հայտնվել է, որ համաձայնության բացակայության դեպքում Գնորգ Սիմոնյանի դիմումին ընթացք տալ հնարավոր չէ:

Երնան քաղաքի Քանաքեո-Զեյթուն վարչական շրջանի կողմից 25.10.2021 թվականի թիվ 2155291-31/02-Ս17330 գրությամբ Գնորգ Սիմոնյանին, ի թիվս այլնի, հայտեվել է, որ Երնանի քաղաքապետարանի աշխատակիցներն ապամոնտաժել են ցանցը, որի միջոցով Գնորգ Սիմոնյանը սահմանազատել էր համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածը:

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 02.06.2022 թվականին տրված թիվ ԱՏ-02062022-01- 0427 «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» տեղեկանքի համաձայն՝ """ 6 բնակարան հասցեին կից ներկայացված հատակագծով բակային կառույցը հաշվառվել է 13.03.2003 թվականի դիմումի հիման վրա: Նշված շինության օրինականացման վերաբերյալ տվյալներ էլեկտրոնային արխիվում առկա չեն:

Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության ն

քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի, վարչության պետի տեղակալի կողմից 12.04.2022 թվականի թիվ 18-06/1-Ս-1889 գրությամբ տեղեկացվել է, որ «Ներկայումս Երնան քաղաքի վարչական շրջաններում կատարվում են համապատասխան տարածքներում առկա շինությունների ուսումնասիրման Ա հաշվառման աշխատանքներ` քաղաքաշինական ծրագրերի հստակեցման նպատակով:

Նկատի ունենալով, որ նշված աշխատանքները դեռնս չեն ավարտվել, հարցին հնարավոր կլինի անդրադառնալ վերջիններիս 0ավարտց ն 0նախատեսվող քաղաքաշինական ծրագրերի վերջնական հստակեցումից հետո»:

Միլենա ն Միքայել Գրիգորյանների օրինական ներկայացուցիչները, դիմելով Դատարան, պահանջել են քանդել Գնորգ Սիմոնյանի կողմից զբաղեցրած Երնան քաղաքի 7 բնակարանի դիմացի ու կողային հատվածի շենքի սպասարկման տարածքում առկա ինքնակամ կառույցները:

Դատարանը, 19.05.2023 թվականի վճռով հայցը մերժե է հետնյալ պատճառաբանությամբ. «Պատասխանող Գնորգ Սիմոնյանի կողմից ինքնակամ կառույցի հաշվառման պահին եշված հողամասը հանդիսացել է համայնքային սեփականություն, մի քանի տարի անց միայն այն հանձեվել է շենքի սեփականատերերին՝ որպես երանց բաժնային սեփականություն: Ինչ վերաբերում է դատարան դիմած շահագրգիռ անձանց որնէ իրավունք ն օրենքով պահպանվող որնէ շահ խախտվելու հանգամանքին, ապա Դատարանն արձանագրում է, որ նշված մասով հայցվորների կողմից որնէ ապացույց չի ներկայացվել, հայցվորները հայտնել են, որ շենքի պատին հարնանությամբ տեղադրված մանղալը 16 առկա է անձնական տվյալ

17 առկա է անձնական տվյալ

13

խախտում է հակահրդեհային կանոնները, իսկ համայնքին պատկանող հողամասի վրա կառուցված պատերի ու ցանկապատի շեորհիվ ոչ միայն տվյալ հատվածում ամբողջությամբ փակվել է շենքի սպասարկման տարածքը, այլ նան մայթի բացակայության պատճառով վտանգավոր է դարձել անցուդարձը, քանի որ նշված տարածքով անցնելու համար պետք է մեքենաների ճանապարհով անցնել, այն էլ շատ զգուշությամբ, քանի որ անկյունային հատված է ն կառուցված ինքնակամ շինությունը տեսադաշտը փակում է, սակայն եշվածը հիմնավորող որնէ ապացույց չի ներկայացվել, ավելին, հայցվորները չեն եշել, թե օրենքով պահպանվող իրեեց որ իրավունքն է խախտվել նշված ինքնակամ կառույցների պահպանման արդյունքում: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ միայն կողմի պնդումները ինքնակամ կառույցի' իր իրավունքները խախտելու վերաբերյալ, բավարար չեն ինքնակամ կառույցները քանդել պարտավորեցնելու համար»:

Վերաքննիչ դատարանը 20.03.2024 թվականի որոշմամբ Միլենա Գրիգորյանի ն Միքայել Գրիգորյանի օրինական ներկայացուցիչներ Յանա Սուքոյանի ու Հովհաննես Գրիգորյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 19.05.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ հետնյալ պատճառաբանությամբ. «/(...) Վերաքննիչ դատարանե արձանագրում է, որ ի հիմնավորումն ապացուցման առարկայի մեջ ներառված փաստերի, հայցվորների կողմից ներկայացված ապացույցներով թեն հիմեավորվում է միայն այն հանգամանքը, որ վիճելի կառույցներն ինքնակամ են, սակայն դրանցով չի հիմնավորվում այն հանգամանքը, որ եման ինքնակամ կառույցների պահպանելը խախտում է հայցվորների որնէ իրավունք ն օրենքով պահպանվող որնէ շահ, ավելիե, այդ ապացույցները որնէ հետնություն չեն բովանդակում այդ կառույցները քանդելու նախապայման հանդիսացող այդ կառույցներով հայցվորների իրավունքների ն օրենքով պահպանվող շահի խախտման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է բողոքաբերների այն փաստարկներին, ըստ որի պատասխանողի կողմից ապացույցը ներկայացվել է սահմանված կարգի խախտմամբ, ինչպես նան պատասխանող կողմի վրա դրվել է վիճելի շինությունների օրինական լինելու փաստի հիմնավորումը, որը վերջիես չի հիմեավորել, ապա Վերաքենիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ եշված փաստարկը, անկախ դրա հիմեավորվածու

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/53411/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել