ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Դատապարտյալի՝ հանձնուքներ և ծանրոցներ ստանալը և ուղարկելը 1.
Ամփոփում
Հոդված 81. Դատապարտյալի՝ հանձնուքներ և ծանրոցներ ստանալը և ուղարկելը 1. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել հանձնուքներ կամ ծանրոցներ։ Դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք և ծանրոց: Ծանրոցի առավելագույն քաշը որոշվում է փոստային կապի գործունեության կանոնակարգով: 2. Հիվանդ, հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր և մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները կարող
Ամբողջ Տեքստ
Հոդված 81. Դատապարտյալի՝ հանձնուքներ և ծանրոցներ ստանալը և ուղարկելը 1. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել հանձնուքներ կամ ծանրոցներ։ Դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք և ծանրոց: Ծանրոցի առավելագույն քաշը որոշվում է փոստային կապի գործունեության կանոնակարգով:
2. Հիվանդ, հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր և մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները կարող են ստանալ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ՝ բժշկական ցուցմամբ սահմանված կամ երեխայի կարիքներին համապատասխան քանակով ու տեսականիով։
3. Բժշկական ցուցմամբ դատապարտյալների համար նախատեսված դեղերով և բժշկական արտադրատեսակներով, ինչպես նաև մանկական պարագաներով ու սննդամթերքով հանձնուքներն ու ծանրոցները չեն ընդգրկվում սույն օրենսգրքով նախատեսված հանձնուքների ու ծանրոցների քաշի մեջ։ Դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցներն ուղարկվում են քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներ՝ համապատասխան դատապարտյալի բուժման նպատակով։
4. Հանձնուքները և ծանրոցները ենթարկվում են զննության՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
