ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 41 — Պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումները 1.
Ամփոփում
Հոդված 41. Պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումները 1. Պրոբացիայի ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը: 2. Պրոբացիայի ծառայության պետը՝ Նախարարի համաձայնությամբ, պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը երկարաձգում է մինչև հինգ տարի ժամկետով, եթե առկա չեն Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ հանդիսացո
Ամբողջ Տեքստ
Հոդված 41. Պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումները 1. Պրոբացիայի ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:
2. Պրոբացիայի ծառայության պետը՝ Նախարարի համաձայնությամբ, պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը երկարաձգում է մինչև հինգ տարի ժամկետով, եթե առկա չեն Պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ հանդիսացող՝ օրենքով սահմանված հիմքեր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնավարման սահմանային տարիքը լրանալու դեպքում Պրոբացիայի ծառայությունից ազատումը կատարվում է սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին, եթե պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով չի երկարաձգվել:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
