Նազարյան — ՎԴ/0429/05/08
Ամփոփում
քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ Քաղաքապետարան) ընդդեմ Սարգիս Նազարյանի` գումարի բռնագանձման և ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Քաղաքապետարանը պահանջել է Սարգիս Նազարյանից բռնագանձել տուգանք 200.000 ՀՀ դրամ գումարի չափով, և պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը: Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0429/05/08
Նախագահող դատավոր Ա. Ղազարյան
Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/0429/05/08
2008թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ Քաղաքապետարան) ընդդեմ Սարգիս Նազարյանի` գումարի բռնագանձման և ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան Քաղաքապետարանը պահանջել է Սարգիս Նազարյանից բռնագանձել տուգանք 200.000 ՀՀ դրամ գումարի չափով, և պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը:
Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասը, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունը, որը պետք է կիրառեր և կիրառել է նույն օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը չպետք է կիրառեր: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով Վարչական դատարանը հայցը մերժելիս կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրեսնգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը և հանգել այն
2
եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանի կողմից չի ապացուցվել, որ ինքնակամ կառույցը կառուցվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա: Մինչդեռ, սույն գործով Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 տան բնակիչ Սարգիս Նազարյանը, առանց անհրաժեշտ թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի առկայության, ինքնակամ իրականացրել է իր տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքները, որի արդյունքում ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1ին պարբերությամբ նախատեսված կարգով: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության:
3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1. Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության
գլխավոր
մասնագետ
Ռ.Կարապետյանի
23.08.2007
թվականի
արձանագրությամբ հայտնաբերվել է խախտում, այն է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը: Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 տան բնակիչ Սարգիս Նազարյանն առանց քաղաքաշինական փաստաթղթերի գոյություն ունեցող շինության հարթ տանիքի վրա իրականացրել է երկրորդ հարկի կառուցման շինանարարական աշխատանքներ:
2. Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 28.08.2007 թվականի թիվ Վ-12/7 որոշմամբ Սարգիս Նազարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության վարչական տուգանքի 200.000 ՀՀ դրամ գումարի չափով: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է,
որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպեu նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով: Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական տուգանքը 200.000 ՀՀ դրամ գումարի չափով ծագում է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում, իսկ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով վարչական տուգանքը հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու դեպքում:
Սույն վարչական գործի փաստերի համաձայն Սարգիս Նազարյանը որպես հողօգտագործման իրավունք ունեցող անձ, առանց համապատասխան թույլտվության իրականացրել է Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքները, որի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության
3
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1ին պարբերությամբ սահմանված կարգով: Մինչդեռ, Վարչական դատարանը հաստատված համարելով Սարգիս Նազարյանի կողմից Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 տան հարթ տանիքի վրա երկրորդ հարկի կառուցման աշխատանքների ինքնակամ իրականացման փաստը, կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ոչ թե հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շինություն կառուցելու, այլ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շինություն կառուցելու համար:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վարչական դատարանի այն պատճառաբանությունը, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել Երևանի Մանուշյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող տան երկրորդ հարկի կառուցման աշխատանքների իրականացումը պետությանը պատկանող հողամասի վրա, քանի որ այդ փաստը սույն քաղաքացիական գործի լուծման համար որևէ նշանակություն չի կարող ունենալ:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
դատավարության
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճիռը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել. Սարգիս Նազարյանից բռնագանձել վարչական տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով, և պարտավորեցնել քանդել ինքնակամ կառույցը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Դատավորներ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
4
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 հոկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- ՎԴ/0429/05/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
