Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 370 — Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարներին (օպերատիվ հերթապահներին, հերթափոխերի անձնակազմերի պետերին, հրամանատարական կետերի հերթապահներին) արգելվում է անձնակազմին տալ այնպիսի հրամ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 370AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 370 — Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարներին (օպերատիվ հերթապահներին, հերթափոխերի անձնակազմերի պետերին, հրամանատարական կետերի հերթապահներին) արգելվում է անձնակազմին տալ այնպիսի հրամ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 370. Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարներին (օպերատիվ հերթապահներին, հերթափոխերի անձնակազմերի պետերին, հրամանատարական կետերի հերթապահներին) արգելվում է անձնակազմին տալ այնպիսի հրամաններ, որոնք շեղում են նրան մարտական հերթապահության իր պարտականությունների կատարումից և կարող են հանգեցնել մարտական առաջադրանքի խափանման: Մարտական հերթապահության ժամանակ հերթապահ հերթափոխի անձնակազմին արգելվում է` որևէ մեկին, թեկուզ ժամանակավորապես, հանձնել

Ամբողջ Տեքստ

Հոդված 370. Հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարներին (օպերատիվ հերթապահներին, հերթափոխերի անձնակազմերի պետերին, հրամանատարական կետերի հերթապահներին) արգելվում է անձնակազմին տալ այնպիսի հրամաններ, որոնք շեղում են նրան մարտական հերթապահության իր պարտականությունների կատարումից և կարող են հանգեցնել մարտական առաջադրանքի խափանման: Մարտական հերթապահության ժամանակ հերթապահ հերթափոխի անձնակազմին արգելվում է` որևէ մեկին, թեկուզ ժամանակավորապես, հանձնել մարտական հերթապահության պարտականությունների կատարումը առանց հերթապահ ուժերի և միջոցների հրամանատարի (օպերատիվ հերթապահի, հերթափոխի անձնակազմի պետի, հրամանատարական կետի հերթապահի) թույլտվության. շեղվել, զբաղվել այնպիսի գործերով, որոնք կապված չեն մարտական հերթապահության կատարման պարտականությունների հետ. ինքնակամ լքել մարտական պահակակետը կամ մարտական հերթապահության այլ դիրքեր. սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա նրանց սահմանված պատրաստությունն իջեցնող աշխատանք կատարել: Այն զորամասերում (ստորաբաժանումում), որից առանձնացվում են հերթապահ ուժերն ու միջոցները, անձնակազմի արձակումը զորամասի տարածքից, պարապմունքները, մարզական և կուլտուր-զանգվածային միջոցառումները անցկացվում են այն հաշվով, որպեսզի անհրաժեշտության դեպքում սահմանված ժամկետներում ապահովվի հերթապահ հերթափոխերի ուժեղացումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել