Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124 — Վերադաս մարմնի որոշումը բողոքի վերաբերյալ 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124 — Վերադաս մարմնի որոշումը բողոքի վերաբերյալ 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 124. Վերադաս մարմնի որոշումը բողոքի վերաբերյալ 1. Բողոքի հիման վրա իրականացվող վարույթը նախաձեռնվում է բողոքը վերադաս մարմնում մուտքագրելու օրը: 2. Վերադաս մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը սույն օրենսգրքի 122-րդ և 123-րդ հոդվածներով սահմանված ժամկետներին և պահանջներին: 3. Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննության, եթե այն ներկայացված է սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լ

Ամբողջ Տեքստ

Հոդված 124. Վերադաս մարմնի որոշումը բողոքի վերաբերյալ 1. Բողոքի հիման վրա իրականացվող վարույթը նախաձեռնվում է բողոքը վերադաս մարմնում մուտքագրելու օրը:

2. Վերադաս մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը սույն օրենսգրքի 122-րդ և 123-րդ հոդվածներով սահմանված ժամկետներին և պահանջներին:

3. Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննության, եթե այն ներկայացված է սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը հարգելի չի ճանաչվել: Մնացած դեպքերում վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները:

4. Վերադաս մարմինը պարտավոր է վարույթ նախաձեռնելուց հետո ստորադաս մարմնից անհապաղ պահանջել վարույթի վերաբերյալ գործը (նյութերը): Ստորադաս մարմինը պարտավոր է այդ պահանջն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վարչական գործը (նյութերը) ներկայացնել վերադաս մարմին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել