ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 42 — Պարտապանի մասին տվյալներ ստանալը 1.
Ամփոփում
Հոդված 42. Պարտապանի մասին տվյալներ ստանալը 1. Հարկադիր կատարողը համապատասխան գրանցող մարմիններից ստանում է պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ նախկին) նույնականացնող, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի անձնական և այլ տվյալներ։ 2. Հարկադիր կատարողը «Էլեկտրոնային հաղ
Ամբողջ Տեքստ
Հոդված 42. Պարտապանի մասին տվյալներ ստանալը 1. Հարկադիր կատարողը համապատասխան գրանցող մարմիններից ստանում է պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ նախկին) նույնականացնող, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի անձնական և այլ տվյալներ։
2. Հարկադիր կատարողը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից ստանում է պարտապանի կոնտակտային տվյալներ պարտապանի հետ հաղորդակցության, ինչպես նաև այդ կոնտակտային տվյալների միջոցով պարտապանի գույքի կազմը պարզելու նպատակով։
3. Հարկադիր կատարողը սույն հոդվածով նախատեսված տվյալները ստանում է Կառավարության սահմանած կարգով ՝ այդ կարգում անվանապես նշված գրանցող մարմիններից և պարտապանի կոնտրագենտներից։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
