ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 426 — Դատական ակտի վերանայման բողոքի քննության կարգը 1.
Ամփոփում
Հոդված 426. Դատական ակտի վերանայման բողոքի քննության կարգը 1. Նոր երևան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները վերանայման կարգով գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ: 2. Դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները:
Ամբողջ Տեքստ
Հոդված 426. Դատական ակտի վերանայման բողոքի քննության կարգը 1. Նոր երևան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները վերանայման կարգով գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:
2. Դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները:
3. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով դատարանը գնահատում է հետազոտված ապացույցները և կարող է հաստատված համարել նոր փաստ, եթե հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
