Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-817 հուլիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հուլիսի 2023թ. ՍԴԱՈ - 81 | ««ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ դիմումի հիման վրա` ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի հունիսի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «(...)

(...) Որոշել ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 50-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին»:

2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ թե΄ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքից, թե΄ ՀՀ հարկային օրենսգրքից, թե΄ դիմումի շրջանակներում վկայակոչված որոշումներից հստակ է, որ անկախ հարկային պարտավորության ծագման եղանակից հարկային մարմինը պարտավոր է իրականացնել անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում վարչական վարույթ, լսել այն անձին, որի վերաբերյալ պետք է կայացվի միջամտող վարչական ակտ և դրանից հետո կայացնել համապատասխան որոշում վարչական ակտ, որը կարող է կատարվել բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալու փաստի ուժով: Դիմողը գտնում է, որ առանց նման վարչական ակտի և առանց տվյալ վարչական ակտն անբողոքարկելի լինելու մասին ապացույցների չի կարող խոսք լինել որևէ եղանակով ծագած հարկային պարտավորությունից բխող պահանջի հարկադիր կատարման մասին ընդհանրապես, այդ թվում սնանկության վարույթի շրջանակներում, և բացառվում է վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքներին կամ պարտականություններին անհատականացված ուղղվածություն ստանալը, որպիսի պարագայում չի կարելի խոսել անձի Սահմանադրության 50-րդ հոդվածով տրված երաշխիքներն իրացված լինելու մասին: Դիմողը փաստում է. «(...) վարչական մարմինների գործողությունների, վերջիններիս կողմից իրականացված վարչարարության և դրա արդյունքում կայացված վարչական ակտերի իրավաչափության գնահատական տալու լիազորությունը պատկանում է ՀՀ վարչական դատարանին, իր հերթին ՀՀ սնանկության դատարանն ընդամենը գրանցում է այդ թվում վարչական մարմինների կողմից ներկայացված պահանջները, եթե իհարկե վարչական մարմինների գործողությունների, վերջիններիս կողմից իրականացված վարչարարության և դրանց արդյունքում կայացված վարչական ակտերը դարձել են անբողոքարկելի»: Միաժամանակ, Դիմողը նշում է, որ այն դեպքում, երբ վարչական մարմինը չի ունենում վարչարարություն իրականացնելու, ըստ այդմ վարչական ակտ կայացնելու պարտականություն, և վերջինիս պահանջը հիմնված չէ պատշաճ իրականացված վարչարարության արդյունքում ընդունված անբողոքարկելի դարձած վարչական ակտի վրա, ապա ստացվում է, որ Սնանկության դատարանը պետք է քննի այնպիսի գործեր, որոնք բխում են հանրային իրավահարաբերությունից և դուրս են Սնանկության դատարանի մասնագիտացման տիրույթից, որպիսի պայմաններում չի կարելի խոսել արդար դատաքննության և դատական պաշտպանության մասին մասնագիտացված դատարանի կողմից իրեն ենթակա գործը քննելու և, ըստ այդմ արդար որոշում կայացնելու հնարավորության մասին, այսինքն պարտապանի Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքներն իրացված լինելու մասին: Դիմողը փաստում է. «(...) բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ սնանկության դատարան ներկայացված պահանջի հիմքում դրված չէ վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարության հիման վրա դրված անբողոքարկելի դարձած վարչական ակտը, ապա ստացվում է, որ պարտապանի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր, այդ թվում լսված լինելու իրավունքը կարող է իրացվել ՀՀ սնանկության դատարանում և ՀՀ սնանկության դատարանն է իր որոշմամբ համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ պարտականություններին տալիս անհատականացված ուղղվածություն տվյալ անձին ուղղված կարգադրության արձակում»: Դիմողը գտնում է, որ թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործի շրջանակներում Սնանկության դատարանը Վճռաբեկ դատարանի մեկնաբանության դեպքում փաստացի հանդես է գալիս որպես վարչական մարմին, ինչը, Դիմողի գնահատմամբ, անթույլատրելի է և չի համապատասխանում Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին ևս, քանզի այն չի սահմանում դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր առաջացնելով այդ իրավունքների անհամաչափ սահմանափակում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է, որ Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության. անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործով 2022 թվականի դեկտեմբերի 16-ին որոշել է «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․07․2021 թվականի որոշումը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել և հարցը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը պարտապանի նկատմամբ պահանջը գրանցելու մասին մերժելու մասով ուղարկել ՀՀ սնանկության դատարան նոր քննության» արձանագրելով. «(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ Կոմիտեն Ընկերությունում հարկային օրենսդրության կատարման հետ կապված ստուգումներ չի անցկացրել, ստուգման ակտ չի կազմել և ստուգման ակտով հարկային պարտավորություն չի առաջադրել։ Կոմիտեի կողմից Ընկերության սնանկության գործով պահանջ ներկայացնելը պայմանավորված է եղել Ընկերության հաշվետվությունների հիման վրա ծագած և չվճարված հարկերի գումարի բռնագանձման անհրաժեշտությամբ, և այդ կապակցությամբ հարկատուին չվճարված հարկային պարտավորության կատարման պահանջ և չկատարված հարկային պարտավորության գանձման վերաբերյալ վարչական ակտ չի կայացվել վերջինիս սնանկ ճանաչման պատճառով, քանի որ հարկային պարտավորության գանձման վերաբերյալ վարչական ակտ կարող է կայացվել հարկային մարմնի կողմից ներկայացված համապատասխան պահանջը չկատարելուց հետո միայն։ Հետևաբար Կոմիտեի կողմից հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանքի և հարկային հաշվարկներ ներկայացնելն ինքնին բավարար է հաստատված համարելու Ընկերության հարկային պարտավորությունների առկայության փաստը։ Սույն պարագայում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ Ընկերության կողմից Կոմիտեի պահանջի գրանցման դեմ ներկայացված առարկությունը չի պարունակում որևէ հիմնավորում և ապացույց առ այն, որ Կոմիտեի կողմից ներկայացված պահանջն անհիմն է և վերջինիս կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն պահանջն օրինական համարելու համար։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նմանատիպ առարկությունների պայմաններում օրենսդիրը սնանկության դատարանին լիազորել է ներկայացված առարկությունների հիմքերը, հիմնավորումները քննելու և համապատասխան որոշում կայացնելու իրավասությամբ, որը սույն գործով չի կիրառվել առարկություն ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնված լինելու և դատարանի կողմից վերականգնված չլինելու պատճառով» (ընդգծումները ԻԽՎ)։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը, ըստ էության, չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստի հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են Դիմողի ենթադրյալ խախտված հիմնական իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն, նախքան Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքն իրացնելը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ վերջիններս մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Այսպիսով, Սահմանադրական դատարանը հանգում է եզրակացության, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը, ըստ Դիմողի կողմից դիմումի շրջանակներում ներկայացված տվյալների, թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն է, որի բովանդակությունից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում հաշվի առնելով, որ տվյալ որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․07․2021թ. որոշումը Պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանվել է, և հարցը Պետական եկամուտների կոմիտեի դիմումը պարտապանի նկատմամբ պահանջը գրանցելու մասին մերժելու մասով, ուղարկվել է Սնանկության դատարան նոր քննության: Վերոշարադրյալի լույսի ներքո հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար տվյալ պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը, ուստի` Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ դիմումի հիման վրա` ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

7 հուլիսի 2023 թվականի

ՍԴԱՈ-81

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հուլիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-81
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել