Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 57 — Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 57AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 57 — Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 57. Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները 1. Քրեակատարողական հիմնարկները բաղկացած են անվտանգային գոտիներից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ բաղկացած է մեկից երեք անվտանգային գոտուց: 2. Ըստ անվտանգության աստիճանի՝ չափահաս դատապարտյալների համար ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակներն են. 1) ցածր անվտանգային գոտի. 2)

Ամբողջ Տեքստ

Հոդված 57. Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները 1. Քրեակատարողական հիմնարկները բաղկացած են անվտանգային գոտիներից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ բաղկացած է մեկից երեք անվտանգային գոտուց:

2. Ըստ անվտանգության աստիճանի՝ չափահաս դատապարտյալների համար ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակներն են. 1) ցածր անվտանգային գոտի. 2) միջին անվտանգային գոտի. 3) բարձր անվտանգային գոտի։

3. Անչափահաս դատապարտյալները պատիժ են կրում անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրանց համար նախատեսվում են պատժի կրման հատուկ վերականգնողական պայմաններ, որոնք ուղղված են անչափահաս դատապարտյալի ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումն ապահովելուն, նրան դաստիարակելուն և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանելուն:

4. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը: (57-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-305-Ն, խմբ.

25.03.26 ՀՕ-117-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել