Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113 — Ձերբակալված օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի լրացուցիչ իրավունքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 113 — Ձերբակալված օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի լրացուցիչ իրավունքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 113. Ձերբակալված օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի լրացուցիչ իրավունքները 1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձերբակալման դեպքում նրան անազատության մեջ պահելու հիմքերի և վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է անազատության մեջ պահվող անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի,

Ամբողջ Տեքստ

Հոդված 113. Ձերբակալված օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի լրացուցիչ իրավունքները 1. Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձերբակալման դեպքում նրան անազատության մեջ պահելու հիմքերի և վայրի մասին վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է անազատության մեջ պահվող անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի, ապա նրա մշտական բնակության պետությանը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական: Այդ մասին սեղմ ժամկետում գրավոր տեղեկացվում է ձերբակալվածը:

2. Եթե ձերբակալված անձի քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցիչը ցանկություն է հայտնել հաղորդակցվել կամ տեսակցել ձերբակալվածին, ապա վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել դրա իրականացումը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալված անձն ապաստան հայցող է կամ փախստական:

3. Սույն հոդվածում նշված անձինք համապատասխան երաշխիքներից օգտվում են նաև նրանց ազատությունից փաստացի զրկելու այլ դեպքերում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել