Խոսրովյան — ՎԴ/4473/05/20
Ամփոփում
քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հրաչյա Խոսրովյանի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի՝ »»»»»»" ավտոտնակի վերակառուցման ն վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) տրամադրել պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. ' Հանդիսանում է անձնական տվյալ 2 Դիմելով դատարան՝ Հրաչյա ՒԽտոսրովյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին տրամադրել """»»»»» շշ ավտոտնակի վերակառու
Ամբողջ Տեքստ
ԽՄ: Է
2-1 ԵԽԻԼ
ՍԵՆ
ՀՑՅՅՂԻՆ Տ 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4473/05/20
դատարանի որոշում 2026թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4473/05/20
Նախագահող դատավոր` Կ. Գնորգյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Գ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2026 թվականի հունիսի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հրաչյա Խոսրովյանի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի՝ »»»»»»" ավտոտնակի վերակառուցման ն վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) տրամադրել պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
' Հանդիսանում է անձնական տվյալ
2
Դիմելով դատարան՝ Հրաչյա ՒԽտոսրովյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին տրամադրել """»»»»» շշ ավտոտնակի վերակառուցման ն վերնահարկի իրականացման ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն):
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ Դատարան) 01.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.02.2025 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 01.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Նադեժդա Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարաեը չի կիրառել ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը, 63-րդ կետի 1-ին ենթակետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 25-րդ հոդվածները, 67-րդ հոդվածի Լին մասը ն 124-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ »""»»»»"5 հասցեում գտնվող ավտոտնակով զբաղեցված նե դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հանդիսանում է բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն ունեցող հողամաս, իսկ նուն հողամասում առկա ավտոտնակը հանդիսանում է բնակելի նշանակության շինություն ռե Երնանի քաղաքապետարանի 0աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության 07.11.2018 թվականի թիվ 18-08/1- Խ-2457 գրության համաձայն՝ տվյալ ավտոտնակի նորմատիվային պահանջները չեն համապատասխանում հասարակական նշանակության օբյեկտների համար նախատեսված նորմատիվային պահանջներին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի Ւհամաձայն՝ կառուցապատման նպատակով քաղաքաշինական գործունեությունն իրականացվում է համայնքի գլխավոր հատակագծով ն գոտնորման նախագծով սահմանված հողի նպատակային ու գործառնական նշանակությանը, կառուցապատման
(ծավալատարածական) չափորոշիչներին, նուն կարգի, ՀՀ օրենսդրության ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Այսինքն՝ հայցվորը դատարան է ներկայացրել անհիմն պահանջ:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի հետազոտման չի ենթարկել գործում առկա ապացույցները:
2 Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
3
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ այն չի սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում իրավունքներ Ա պարտականություններ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, հետնաբար հայցվորը չէիր կարող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա ներկայացնել պարտավորեցման հայց:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2025 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
37 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ »ոոո»»ո» 4 վկայականի համաձայն` »»»»»»»»5 ավտոտնակ հասցեի նկատմամբ 01.08.2014 թվականին գրանցվել է Հրաչյա Խոսրովյանի սեփականության իրավունքը:
Նշված վկայականի «ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» հատվածում որպես հողամասի նպատակային նշանակություն նշված է բնակավայրեր, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման (հատոր 1-ին, գ.թ. 48-49).
2) Հրաչյա Խոսրովյանը 18.10.2018 թվականին Երնանի քաղաքապետին ուղղված դիմումով խնդրել է -"»»»»»"6 հասցեյում սեփականության իրավունքով տնօրինվող ավտոտնակի գործառնական նշանակությունը փոխել հասարակական նշանակության՝ հասարակական օգտագործելու համար (հատոր 1-ին, գ.թ. 47).
3 Երնանի քաղարապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն
քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարի 07.11.2018 թվականի թիվ 18-08/-Խ-2457 գրությամբ Հրաչյա ՒԽոսրովյանին հայտնվել է, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի նորմատիվային պահանջները չեն համապատասխանում հասարակական նշանակության օբյեկտների համար նախատեսված նորմատիվային պահանջներին, հետնաբար խնդրանքը բավարարել հնարավոր չէ (հատոր 1-ին, գ.թ. 46).
4) Երնանի քաղաքապետին հասցեագրված 17.06.2020 թվականի հայտով Հրաչյա Խոսրովյանի ներկայացուցիչ Ալբերտ Կանդալյանը խնդրել է »""»»»»7 ավտոտնակ հասցեի հողամասում գտնվող ավտոտնակի հասարակական նշանակության օբյեկտի վերակառուցման նպատակով տրամադրել նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) (հատոր 1-ին, գ.թ. 60).
5 Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն
քաղաքաշինության վարչության պետը 25.06.2020 թվականի թիվ 18-08/2-Կ-1989 4 Հանդիսանում է անձնական տվյալ
5 Հանդիսանում է անձնական տվյալ
6 Հանդիսանում է անձնական տվյալ
7 Հանդիսանում է անձնական տվյալ
4
պատասխան գրությամբ հայտնել է հետնյալը. ««»"»»»»6 ավտոտնակի վերակառուցման ն վերեահարկի իրականացման նախագծման թույլտվություն ստանալու Ձեր հայտի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ներկայումս ավտոտնակների վերակառուցման, վերեահարկերի իրականացման հարցեր չեն դիտարկվում» (հատոր 1-ին, գ.թ. 21):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի, 67-րդ հոդվածի 1-ին մասի ն 124-րդ հոդվածի խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում.
այ) անդրադառեալ պարտավորեցման հայց հարուցելու պարտադիր նեախա- պայմանների առանձեահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները,
Բ) անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ճարտարապետա- հատակագծային առաջադրանք տրամադրելու պահանջի մերժումն արդյո՛ք կարող է համարվել միջամտող վարչական ակտ ն հիմք հանդիսանալ պարտավորեցման հայց հարուցելու համար:
ա) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն. ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել| լեն կամ 4 Հանդիսանում է անձնական տվյալ
5
անմիջականորեն Օ կարող են խախտվել|Սյլ նրա՝ Հայաստանի 6Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝ խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրել է, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, միննույն ժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տես, Նազելի Նահատակյանը ն Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նան վարչական ակտի ընդունումը մերժելու մասին
6
միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում ն դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ն պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, ն ձեռք բերված ապացույցների շրջանակում Աո դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05//4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին Ան վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նան հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի
7
ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (ե'ս, «էմբիդիզայե» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով ն զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է պարտավորեցման հայցի ներկայացման համար անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրման վերաբերյալ դիմումին ուղղված վարչական մարմնի պատասխանը որպես միջամտող վարչական ակտ որակելու հարցին:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի՝ անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը կարող է դրսնորվել թե' ուղղակի ն թե՛' անուղղակի եղանակով: Այլ կերպ ասած՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժող միջամտող վարչական ակտի՝ անձանց իրավունքների իրականացումը մերժելու, միջամտելու, սահմանափակելու հատկանիշի առկայությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի դիմումի առնչությամբ վարչական մարմնի տված ապատասխան-գրությունում հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին ուղղակիորեն նշում կատարված լինելու փաստով, այն դեպքում, երբ այդ իրավունքի տրամադրման մերժումն անմիջականորեն բխում է այդ փաստաթղթի բովանդակությունից: Այսինքն՝ այն դեպքերում, երբ հայցվող բարենպաստ վարչական ակտ ընդունելուն ուղղված դիմումին ի պատասխան տրված գրությունն ուղղակիորեն չի պարունակում դրույթներ՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին, սակայն բովանդակային վերլուծությունը վկայում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման մերժման մասին, կարող է որակվել որպես միջամտող վարչական ակտ:
Այդուհանդերձ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի տրամադրումը մերժված լինելու հանգամանքի գնահատումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է խնդրո առարկա վիճելի իրավահարաբերության բնույթով, տվյալ գործի փաստական հանգամանքներով, կիրառելի իրավական նորմերով ն այն: Հետնաբար՝ յուրաքանչյուր դեպքում պարտավորեցման հայց ներկայացնելու քննարկվող իրավական նախադրյալի առկայությունը դատարանը պետք է գնահատի տվյալ գործի առանձնահատկությունների հաշվառմամբ ն ներքին համոզմամբ (տես, Նարեկ Ղամբարյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության եախարարության' թիվ ՎԴ/2061/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ պարտավորեցման հայց հարուցելու պարտադիր նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջը մերժող միջամտող վարչական ակտը, ինչը ենթադրում է հետնյալ գործողությունների հաջորդականությունը.
8
1) անձը դիմում է վարչական մարմնին՝ հայցելով իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում,
2) վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում կայացնում է բարենպաստ վարչական ակտի ընդունումը հայցող դիմումը մերժելու մասին միջամտող վարչական ակտ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թվարկված գործողությունների միաժամանակյա առկայությունը միայն կարող է վկայել պարտավորեցման հայց հարուցելու պարտադիր նախապայմանի գոյության մասին:
բ) Վճռաբեկ դատարանը, կարնորելով պարտավորեցման հայց հարուցելու համար պարտադիր նախապայման հանդիսացող միջամտող վարչական ակտի որակման հարցը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝։ այն իրավական հարցադրմանը, թե ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու պահանջի մերժումն արդյո՞ք կարող է համարվել միջամտող վարչական ակտ ն հիմք հանդիսանալ պարտավորեցման հայց ներկայացնելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավական բնույթի, բովանդակության, ինչպես նան դրա տրամադրման հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները ն կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:
Այսպես. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` (...) կառուցապատողները պարտավոր են՝ «դ» քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (...) ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիեներից (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվւմ է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի ն քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ ն սահմանափակումներ:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի ն քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում նույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով սահմանված քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում ն այլն) նախագծման տեխնիկական պայմանները (...) Ա սահմանափակումները (...):
Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն ՛`ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով
9
սահմանված ն օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության ն մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության ն այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետա- հատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից նուն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:
Նուն հոդվածի 5-րդ մասի համաձայն ՛ճՃճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար ն պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար (...):
Նուն հոդվածի 6-րդ մասի համաձայն ՛ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ համայնքի գլխավոր հատակագծով ն գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող
ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում ն շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով: Շինարարության թույլտվությունը տրվում է .ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց ն կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո՝ նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով (..):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Կառավարությունը:
Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը կամ նախագծման թույլտվությունը՝ շինարարության թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքների իրականացման համար պարտադիր փաստաթուղթ է, որը սահմանում է կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները Ա սահմանափակումները նե հիմ. է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար: Ընդ որում,
ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայություը պարտադիր է
10
շինարարության թույլտվություն ստանալու համար. առանց առաջինի առկայության երկրորդը չի կարող տրամադրվել:
Օրենսդիրը ճարտարապետահատակագծային առաջադրանքի ն շինարարության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իրեն վերապահված այդ լիազորությունը, 19.03.2015 թվականին ընդունված թիվ 596-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվություների ն այլ փաստաթղթերի տրամադրման կարգը (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն նույն որոշման թիվ 1 հավելվածի:
Կարգի 2-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով թույլտվությունները ն այլ փաստաթղթեր տրամադրվում են հետնյալ փուլերով` նախագծման թույլտվություն (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք), շինարարության թույլտվություն ն ավարտական ակտ (կամ շահագործման թույլտվություն) (...):
Նախագծման ն շինարարության թույլտվությունների տրամադրման: ՀՀ կառավարությունը 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ընթացակարգի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կառուցապատողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար հայտով դիմում է իրավասու մարմնին (Կարգի 47-րդ կետ): Իրավասու մարմինն ինժեներական ենթակառուցվածքի ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ստանալու նպատակով հայտի ընդունման օրվանից եռօրյա ժամկետում հարցում է ներկայացնում մատակարար կազմակերպություններին (Կարգի 50-րդ կետ): Վերջիններս սահմանված ժամկետում իրավասու մարմնին են տրամադրում տեխնիկական պայմանները (Կարգի 51-րդ կետ), իսկ իրավասու մարմինը սահմանված ժամկետում կառուցապատողին է տրամադրում ճարտարապետահատակագծային առաջադրանքը (Կարգի 52-րդ կետ): Ստանալով ճՃճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ կառուցապատողը նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով նախագծային փաստաթղթեր մշակող կապալառուի հետ կնքում է նախագծային ն հետազոտական աշխատանքների կապալի պայմանագիր (Կարգի 72-րդ կետ): Կառուցապատողը նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը, որպես կանոն, ներկայացնում է փորձաքննության (Կարգի 93-րդ կետ): Նախագծային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում (եթե տվյալ նախագծի համար պահանջվում է փորձաքննություն) կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման ն միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով (Կարգի 98-րդ կետ): Այնուհետն իրավասու մարմինը սահմանված ժամկետում համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը ն միաժամանակ տալիս է շինարարության թույլտվություն (Կարգի 100-րդ կետ), ինչից հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված (Կարգի 100-րդ կետ), Ա կառուցապատողը ձեռք է բերում այդ փաստաթղթերին համապատասխան շինարարություն իրականացնելու իրավունք:
Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ քաղաքաշինական
11
գործունեության բնագավառում կառուցապատողի վերջնական նպատակը շինարարության իրականացումն է, որը կարող է կատարվել միայն շինարարության թույլտվության հիման վրա, իսկ շինարարության թույլտվություն էր կարող է տրվել միայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա: Այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախապայման է: Հետնաբար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Կարգի 47-րդ կետով սահմանված հայտով իրավասու մարմնին դիմած կառուցապատողի իրական շահագրգովածությունն ու մտադրությունն ուղղված է ոչ թե սոսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալուն, այլ շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություն ստանալուն (րես, Գեորգի Թովմասյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3310/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կառուցապատողը մինչ, համայնքի վարչական տարածքում շինարարության իրականացման համար շինարարական թույլտվություն պահանջելը, պարտավոր է նախապես սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմնին դիմել ն ստանալ
ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համայնքի ղեկավարի կողմից տրվում է, եթե հայտով ներկայացված պահանջները համապատասխանում են օրենսդրությամբ,։ տարածակա՝ պլանավորման փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նան քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին: Առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են հանդիսանում նախագծային փաստաթղթերի մշակման համար ն պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար: Հետնաբար առանց նշված առաջադրանքի առկայության կառուցապատողը՝ չի կարող մշակել ն նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն (տես, «Գյումրի-հաց» ՍՊԸն (ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ 3-20(5Դ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրվում է շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում: Շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթն առանձին տեսակի, բարդ ընթացակարգով իրականացվող վարչական վարույթ է, որը հարուցվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն ստանալու վերաբերյալ համապատասխան համայնքին ներկայացված կառուցապատողի հայտի (դիմումի) հիման վրա, ինչին վարույթի ընթացիկ փուլում հաջորդում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը Ա Կարգով սահմանված վերը նկարագրված մյուս գործողությունների կատարումը, իսկ վարույթը եզրափակվում է վարչական ակտի (շինարարության թույտվության) ընդունմամբ: Շինարարության թույլտվութան տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլն
12
ունի առաջնահերթ նշանակություն, քանի որ այդ փաստաթղթով կառուցապատողը հնարավորություն է ստանում ձեռնարկելու շինարարության օբյեկտի նախագծային աշխատանքներ` ն մշակելու համապատասխան նախագծային փաստաթղթերը: Փաստորեն, ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավաբանական բնույթը հանգում է հետնյալին. այդ փաստաթուղթը շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարութի հետագա իրականացման համար անհրաժեշտ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր ձեռք բերելու ն նշված վարչական վարույթն իր տրամաբանական ավարտին հասցնելու նախադրյալն է: Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի տրամադրվում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունվելիք վարչական ակտի` շինարարության թույլտվության, տրամադրման ապահովմանը:
Այսպիսով, ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղվփած վարչական վարույթի համատեքստում դիտարկելու արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետնյալ եզրակացությանը.
3 ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանվում են
կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները ն սահմանափակումները, ն այն հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար,
2) ճարտարապետահատակագծային առաջադրանքով կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջների ն պայմանների սահմանումը ն դրանց համապատասխան -ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը վերջիվերջո միտված են շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախադրյալներից մեկն է,
3 ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է ոչ թե դրա տրամադրմանն ուղղված ինքնուրույն վարչական վարույթի, այլ շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում,
4) »ճՃարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունվելիք վարչական ակտի՝ շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի փուլերից մեկն է,
5 ի տարբերություն շինարարության թույլտվության Ճճարտարապետա- հատակագծային առաջադրանքի տրամադրումը չի հետապնդում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ:
Ամփոփելով վերոգրյալը ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ չէ, քանի որ այն չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ
13
հոդվածի 1ին մասով սահմանված վարչական ակտի բոլոր հատկանիշներին: Մասնավորապես ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի ընդունվում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով (տե՛ս Գեորգի (Թովմասյանն ընդդեմ Երնաեի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3310/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ճարտարապետահատակագծային առաջադրանքի վարչական ակտ չհանդիսանալու պարագայում, այն տրամադրելու մասին անձի կողմից ներկայացված դիմումը չի կարող համարվել բարենպաստ վարչական ակտ հայցելու մասին դիմում, հետնաբար այդ դիմումի մերժումը չի կարող որակվել որպես միջամտող վարչական ակտ:
Միննույն ժամանակ հաշվի առնելով ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու առնչութամբ անձի նե վարչական մարմնի միջն վեճի հնարավոր առաջացումը, որպիսի պարագայում անձն իրավասու է դիմելու վարչադատավարական կարգով իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորումից հետնում է, որ օրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատճելիության իրավունքը մարդու սահմանադրաիրավական ն միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարնորագույն բաղադրիչն է:
ՀՀ (Սահմանադրության 61-րդ, 63րդ ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածները երաշխավորելով անձի իր իրավունքների ն ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների Ա դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է իր՝ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով Ա այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ու հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե'ս, Կարինե Ջլավյաեն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05//2 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
14
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական Ա իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքներ նե շահերի դատական 0պյաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական ն իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների ն շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տես, Վարուժան ՆԱվետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված գործողության կատարման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործողության կատարման հայցին, իր որոշումներից մեկում նշել է, որ գործողության կատարման հայցով անձը վարչական
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՎԴ/4473/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
