ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 37 — Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` 1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափոր
Ամփոփում
Հ ոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` 1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը. 2) (կետն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-31-Ն) 2.1) սահմանում է կրթության որակի գնահատման չափանիշները՝ ըստ ուղղությունների։ Դրանք կարող են հիմք դառնալ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները սահմանելու համար. 2.2) հ
Ամբողջ Տեքստ
Հ ոդված 37. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` 1) մշակում է կրթության զարգացման պետական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը. 2) (կետն ուժը կորցրել է 20.01.21 ՀՕ-31-Ն) 2.1) սահմանում է կրթության որակի գնահատման չափանիշները՝ ըստ ուղղությունների։ Դրանք կարող են հիմք դառնալ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները սահմանելու համար. 2.2) հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը. 3) ապահովում է օրինակելի հանրակրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մշակումը և հրատարակումը. 3.1) մշակում և հաստատում է արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների. 3.2) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը . 3.3) (կետն ուժը կորցրել է 12.05.25 ՀՕ-103-Ն ) 3.4) հաստատում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները. 3.5) հաստատում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը . 3.6) երաշխավորում է նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում պետական, ինչպես նաև այլ ծրագրերով կիրառման ենթակա ծրագրերը (այդ թվում՝ փորձարարական), ուսումնական նյութերն ու դասընթացները. 4) իրականացնում է ուսումնական հաստատությունների լիցենզավորումը. 5) մշակում է պետական հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները. 6) սահմանում է մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները, ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը. 6.1) կազմում և հաստատում է ոլորտային որակավորումների շրջանակը, որակավորումների ցանկերը և որակավորումների բնութագրերը. 6.2) հաստատում է յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի և որակավորման նկարագրերը. 7) ձևավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը. 8) մշակում է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերը. 9) հաստատում է պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով և որակավորումներով ընդունելության կարգը. 9.1) հավաստում է անձի կարողությունների և սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը՝ սույն օրենքով սահմանված ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացների միջոցով. 9.2) սահմանում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 6.1-ին և 6.2-րդ կետերով սահմանված կարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող ու օժանդակող կազմակերպության ընտրության կարգը և ըստ սահմանված պահանջների՝ ընտրում համապատասխան կազմակերպությունը, որը հանդես է գալիս սոցիալական գործընկերների անունից (պետության, գործատուների և արհմիությունների). 9.3) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը և դրանց ներդրման ժամանակացույցը՝ ըստ որակավորման աստիճանների. 9.4) ստեղծում է Ուսուցման ազգային ռեեստրը՝ ընտրված համակարգող կազմակերպության հետ պայմանագրային պատվիրակման հիման վրա. 9.5) հաստատում է Ուսուցման ազգային ռեեստրի վարման կարգը, այդ թվում՝ սույն օրենքի 3.4-րդ մասի 6-րդ կետով սահմանված գործընթացում արձանագրված խախտումների տեսակները, դրանք վերացնելու ժամկետները, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումը ապաակտիվացնելու և վերաակտիվացնելու կարգը. 9.6) սահմանում է լրացուցիչ կրթության վկայականի, վկայականի ներդիրի և հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը. 9.7) երաշխավորում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը.
9.8) հաստատում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցկացնող գնահատողների ցանկը. 9.9) հաստատում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց ցանկը և վավերացնում տրամադրվող հավաստագիրն ու ներդիրը. 9.10) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացի կազմակերպման, իրականացման, ճանաչման և հավաստագրման ընթացակարգային և մեթոդաբանական փաստաթղթերը, գնահատողներին և գնահատում իրականացնելու կենտրոններին ներկայացվող պահանջները, կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները, գործընթացի կողմերի գործառույթները, լիազորությունները և պարտականությունները. 10) հաստատում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ծրագրերով պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման, վերահանձնման, պետական որակավորող հանձնաժողովի ձևավորման կարգը. 11) ( կետն ուժը կորցրել է 11.09.25 ՀՕ-286-Ն) 12) մշակում է կրթության բոլոր աստիճանների գծով պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը. 12.1) սահմանում է հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, լրացման, բաշխման, հաշվառման և պահպանման կարգերը . 12.2) սահմանում է նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման կարգը . 13) սահմանում է օտարերկրյա պետությունների կրթական փաստաթղթերի համարժեքության որոշման և ճանաչման կարգը. 14) ապահովում է պետական հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի ձևավորումը, իրականացումը. 14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը .
14.2) մշակում, ներդնում և վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները .
14.3) հաստատում է լիցենզիայի ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերը. 14.4) (կետն ուժը կորցրել է 22.05.24 ՀՕ-251-Ն ) 15) համաձայնություն է տալիս մարզպետարանների և համայնքների կրթության վարչությունների (բաժինների) ղեկավարների և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակման ու ազատման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 15.1) համաձայնություն է տալիս պետական համապատասխան լիազորված մարմնի կողմից ուսումնական հաստատությունների վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ. 16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածի 3-րդ, 6-րդ, 6.1-ին, 7-րդ, 10-րդ և 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ: (37-րդ հոդվածը խմբ. 15.05.01 ՀՕ-187, խմբ., լրաց.
26.07.01 ՀՕ-209, լրաց.
01.12.03 ՀՕ-58-Ն, 04.02.10 ՀՕ-20-Ն, փոփ.
11.05.11 ՀՕ-151-Ն, լրաց.
30.09.13 ՀՕ-99-Ն, 16.03.16 ՀՕ-34-Ն, փոփ., լրաց.
20.01.21 ՀՕ-31-Ն, լրաց.
04.05.22 ՀՕ-127-Ն, 17.01.23 ՀՕ-7-Ն, 10.02.23 ՀՕ-26-Ն, 26.10.22 ՀՕ-391-Ն, խմբ., փոփ.
22.05.24 ՀՕ-251-Ն, փոփ., լրաց.
12.05.25 ՀՕ-103-Ն, 11.09.25 ՀՕ-286-Ն, լրաց.
24.10.25 ՀՕ-355-Ն ) (20.01.21 ՀՕ-31-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 04.05.22 ՀՕ-127-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 17.01.23 ՀՕ-7-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) (10.02.23 ՀՕ-26-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 30.07.21 ՀՕ-319-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (24.10.25 ՀՕ-355-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
