Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԿԴ2/0066/01/17
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԴ2/0066/01/17

Վճռաբեկ դատարանԿԴ2/0066/01/179 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2017 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 49100417 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Հովհաննեսի Սարկիսովի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՇ քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասով ն 38-325րդ հոդվածի 2-րդ մասով, Մուշեղ Վոլոդյայի Խաչատրյանի՝ ՀՇ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով ն Շիրազ Խաչիկի Խաչատրյանի՝ ՀՇ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, ընդունվել է ՀՇ Կոտայքի մարզի ընդահանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի

Ամբողջ Տեքստ

0: ԿԴԶ/0066/01/17

ւ ՀԱԱԵՆ /222

2ԹԱԳԱՆԻԻ

ՆԱ աա ՆՆ)

Հրի Հ57՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Շահբազյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Է.Մանասյան

9 դեկտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 2Լի որոշման դեմ ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 49100417 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Հովհաննեսի Սարկիսովի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասով ն 38-325րդ հոդվածի 2-րդ մասով, Մուշեղ Վոլոդյայի Խաչատրյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով ն Շիրազ Խաչիկի Խաչատրյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, ընդունվել է ՀՇ Կոտայքի մարզի ընդահանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) վարույթ, ն գործին շնորհվել է ԿԴ2/0066/01/17 համարը:

2. Գործի դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Գ" ԱՀՀՀը մահացել է, որպիսի պայմաններում վերջինիս որդի՝ տուժող Մ": ԱՅՏՔ»ի ներկայացուցիչ ։Հ.Սարգսյանը միջնորդություն է օներկայացրել տուժողի իրավահաջորդ Գ" Ա:"ին հետմահու ճանաչել որպես տուժող, Ս""""" Ա»տին տուժողի իրավահաջորդ, իսկ իրեն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

3. 2025 թվականի փետրվարի 14ի դատական նիստի ընթացքում Առաջին ատյանի դատարանն Գ.Ա'""""""-ին տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը արձանագրային որոշմամբ մերժել է:

4. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ տուժող Ս" Աի ներկայացուցիչ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան` Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի մարտի 2Լի որոշմամբ թողնվել է առանց քննության:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել տուժող ՄՍ""" Ա"Հ"ի ներկայացուցիչ Շ.Սարգսյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

3

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

6. Բողոքի հեղինակը, վկայակոչելով տուժողի խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ ներպետական ն միջազգային իրավական ակտերը, նշել է, որ ստորադաս դատարաններն անտեսել են տուժող ճանաչելու մասին միջնորդության լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչի արդյունքում կայացված դատական ակտը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպես, բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանը, Գ""՞"" Աճին չճանաչելով տուժող, խախտել է վերջինիս` Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ սույն վարույթով մեղադրյալին վերագրվող ենթադրյալ արարքի հետնանքով առաջացած պայթյունից նան փլուզվել է Գ"""" Ա "ին սեփականության իրավունքով պատկանող առնտրի սրահը, ինչը հիմք է վերջինիս տուժող ճանաչելու համար:

Բողոքի հեղինակը նշել է նան, որ Վերաքննիչ դատարանը հրաժարվել է արդարադատության իրականացումից տուժողի խախտված իրավունքները վերականգնելու համար ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բավարարել վճռաբեկ բողոքը, ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ բեկանված մասով կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաճայն՝ «/...) Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկը սսյառիչ է, որում ներաոված չէ

4

դապտաեւկան քննության ընթացքում: վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը:

Հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա են ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 389-րդ հոդվածում մատնանշված դատական ակտերը, ինչպես նան այն դատական ակտերը, որոնք թեն նախավտեսվածչեն այդ հոդվածում, սակայն դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարություն օրենսգրքի այլ հոդվածներով:

Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի` 2025 թվականի փետրվարի 14Ճի՝ վիճարկվովլ տուժող ճանաչելու միջնորդությույ մերժելու մասին արձանագրային որոշմանը Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրնական գործով կայացված հիշյալ դատական ակտի՝ թե վերաքննության ն թե հատուկ վերանայման կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ ն 389-րդ, այնպես էլ՝ նույն օրենսգրքի այլ հոդվածներով:

Ուստի վերաքննիչ դատարանը գտնում է, որ ԳԱՀ"ի ներկայացուցիչ Հ.Սարգսյանի կողմից թողոքարկվել է դատական ակվ. որը ենթակա չէ բողոքարկման, հետնաբար՝ ներկայացված վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության (...)»/:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ տուժող ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը ենթակա չէ դատական վերանայման:

10. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1Լին մասի համաճայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազավաւթյունների արդյունավետ դատաեւկան պաշվալանության իրավունք»:

ւՏե՛ս, նյութեր, հավելված 2, թերթեր 23-24:

5

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

ՃՇՇ Սահմանադրության 81րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքնեի ն ազատությունների վերարերյալ . Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդուիրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան՝ Եվրոպական կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամիագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի, պերական մարմինների առջն իրավական պաշտպանությաւն արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամի կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարկու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները»:

«Քաղաքացիական ն քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պեվություն պարտավորվում է.

ա) ցանկացած այն անձի համար, որի ասյն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավեվ միջոց, եթե նույնիսկ այդ խախվումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

ի) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ. պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, ն զարգացնել դատեւկան պաշտպանություն հնարավորությունները.

6

գ) ապահովել իրավատւ 6 իշխանությունների կողմից իրավական

պաշտպանություն միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ուս. արդարության րոլոր պահանջների պահպանմամբ, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում: իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:

1. ՀԸ Մահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական

պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների վերաբերյալ հիմնահարցերին, ձնավորել է հետնյալ իրավական դիրքորոշումները՝

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները 6պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար ն հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու ն շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետնաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկե ՀՇ Մահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

7

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Մահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիություն, կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը»:

12. Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նան Մարդու իրավունքների եվրոպական Օ-դատարանը (այսուհետ. նան՝ Եվրոպական դատարան): Մասնավորապես, Հիրշհորն ընդդեմ Ռումինիայի գործով վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ ն կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել. դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիման վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, ն առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի ն հետապնդված նպատակի միջն՞:

Եվրոպական դատարանի դիրքորոշումների վերջին զարգացումները նույնպես վկայում են այն մասին, որ զոհի կարգավիճակ շնորհելը քրեական օրենսդրությամբ ապահովված հիմնարար իրավունքներից օգտվելու նախապայման է: Օրենսդրորեն ամրագրված բողոքարկելի ակտերի փակ շրջանակը չի կարող լինել այնպիսին, որ 2 Տես, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-36, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշումների՝ համապատասխանաբար 6-րդ ն 7-րդ կետերը: 3Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ /1750հհօոու . թօուռուռ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50:

8

զրկի անձին՝ տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու խնդրանքի մերժումը պատշաճ կարգով բողոքարկելու հնարավորությունից":

Քննարկվող հիմնարար իրավունքների էությանն անդրադարձել է նան Վճոաբեկ դատարանը՝ ձնավորելով հետնյալ իրավական դիրքորոշումը. «Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական ն ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում ողզջամիփ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանությաւն իրավունքի իրացման հնարավոր սաւհմանափակումները չպետք է ձնական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձր հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամը, անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ: ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքները»:

Թ. Սույն որոշման նախորդ կետում վերլուծության առարկա դարձած հիմնարար իրավունքի ապահովման անհրաժեշտությունը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկել հանցագործությունց ենթադրաբար տուժած անձի իրավունքների պաշտպանության համատեքստում:

Այդ առումով Վճռաբեկ դատարանը Մովսես Խաչավրյաւնի գործով փաստել է. «/Հյանցագործության արդյունքում տուժած անձր ոչ միայն արդար դատաքննության ն դատարանի մատչելիության հիմնարար իրավունքները կրող աւբյեկվ: է, այլն միջազգային-իրավական մի շարք փաատրաթղթերով որպես պետության պարտավորություն է սահմանվում հենց վերջինիս իրավունքների արդյունավետ պաշտպանություն ապաւհովումը:

4 Տե'ս, ոսեճնջ ոսնոմ(5՝ շնո քուն Վքոեօո ձոճ քսծնօ ամո յսիյ 2020, էջ 10, հէէքտ://-.Ը061ոէ/էհճոնՇ-ԹՇէտիօծէ-6Ա6ԸԱԿՇ-ոՆօՏԱ94ԱՕոտ-6ոց/1680961841. 1362ոմ տօօմոջ (ք6շօտեօտ 2019) (0էը - Ճշնօո քո (25/10/2019) - Շօոռուսուօճեօո 1օո Օօօ-ցր օօոօծքուոց էհօ Ըոտօ օ(՛՛1ՏԼու8ԵՑ476 . Օ60էցի8 (Ճքքնոռնօո Իթ. 35403/06):

» Տես, Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը:

9

Այսպես, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսոտետ՝ նան Կոմիտե)՝ 1985 թվականի հունիսի 28-ի՝ «Քրեական իրավունքի ն դատավարության շիջանակներում վտւժածի կարգավիճակի մասին» Խ(85)1, 2006 թվականի հունիսի 14ի՝ «Հանցագործության զոհերի աջակցության վերաբերյալ» Ք(2006)8 հանձնարարականներում առաջարկվում է ազգային մակարդակներով միջոցներ ձեռնարկել մտւժողների իրավունքների պաշտպանության համար:

Մասնավորապես, Կոմիտեի՝ 1985 թվականի հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ այն ընդունվել է՝ ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդարար ձեակերպվել են պետության ն հիրավախախվի միջն հարաբերությունների փիրույթու, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագաեւծ խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադավության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը ն շահերը պաշտպանելը:

Ելնելով վերոշարադրյալից ն հիմք ընդունկլով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վարահությունը քրեական արդարադավաության համակարգի նկատմամիԻ Կոմիտեն անդամ պետություններին հանձնարարել է վերանայել իրենց օրենադրությույն ն դավական պրակտիկան քրեական արդարադավության համակարգում փուժողի դերը ըբարձրացնելու մի շարք ուղղություններով:

Միննույն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1985 թվականի նոյեմբերի 29ի՝ «Հանցագործության ն իշխանության չարաշահման զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքները» 4/ՃԷՏ/40/34 հոչակագրի 4-րդ ն 5-րդ կետերը վկայում են, որ հանցագործությունից տուժողները պետք է արդարադավաության մեխանիզմներից օգտվելու հնարավորություն ունենան: Դատական ն վարչական կառուցակարգերը պետք է հասվաւտվեն ն ամրապնդվեն այնպես, որ հնարավորություն ընձեռեն տուժողին արանալու փոխհատուցում արագ, արդար, սակավարժեք ն մատչելի ընթացակարգերի միջոցով:

Հաշվի առեկով տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության` պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նան

10

վերջինիս դավզտաւլրաւնի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի (փուժողի իրավահաջորդի) դավավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշումը ենթակա է վերաքննության կարգով բողոքարկման: Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը հիմնավորվում է նան նրանով, որ այդպիսի որոշման բողոքարկման հնարավորություն չրնձեռելու միջոցով տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատարանի մատչելիության իրավունք, սահմանափակելը խաթարում է այդ հիմնարար իրավունքի րուն էությունը` վերջինիս վերածելով պատրանքային հիմնադրույթի: Այդպիսի սաւհմանափակումի խախտում է նան գործադրված միջոցի ն հետապնդվող նպատակի միջն հավասարակշոության ողջամիտ հարարերակցությունը (...)»::

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը Մարետա Անտոնյանի գործով որոշմամբ դիրքորոշում է հայտնել առ այն որ դատավարական կարգավիճակը հնարավորություն է ընձեռում տուժողին (տուժողի իրավահաջորդին) հանդես գալու որպես դատավարութան մասնակց ն իրականացնելու քրեադատավարական օրենքվ սահմանված իր իրավունքներն ու

պարտականությունները: Տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասի դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման

հնարավորություն չընձեռելն անհարկի սահմանափակում է անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) դատավարական կարգավիճակը դադարեցնելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելու առնչությամբ արտահայտված դիրքորոշումը վերաբերելի է նան տուժող (տուժողի իրավահաջորդ) ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշման վերաքննության կարգով բողոքարկմանը, քանի որ այդ երկու որոշումները հանցագործությունից ենթադրաար տուժած անձ (նրա իրավահաջորդի իրավունքների

պաշտպանության տեսանկյունից ըստ էության միտված են նույն նպատակին՛:

6 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Մովսես Խաչատրյանի գործով 2016 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշման 24-27-րդ կետերը:

7 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Մարեւրա Անպոնյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵՇԴ/0010/01/17 որոշման 13-րդ կետը:

11

13.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածը՝ չսախատեսելով տուժող ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգ, ամբողջապես չի ապահովում անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը, ուստի 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պայմաններում Վճռաբեկ դատարանի` Մարետա Անվանյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները շարունակում են կիրառելի լինել նան գործող օրենսգրքի իրավակարգավորումների նկատմամբ:

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ տուժողի իրավահաջորդ Գ""""" Աճը դատաքննության ընթացքում մահացել է, ն Ս"""""" Աի ներկայացուցիչ Հ.Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գ.ԱՅ»»:ին հետմահու ճանաչել որպես տուժող, վերջինիս որդի՝ ԱԱՊ»:ին տուժողի իրավահաջորդ, իսկ իրեն` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Գործի դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանն

արձանագրային որոշմամբ Գ.Ա"""""ին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը մերժել է՞։

Վերոգրյալ որոշման դեմ Ս.Ա""""ճի ներկայացուցիչ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն «տուժող ճանաչելը մերժելու մասին» արձանագրային որոշման բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ:

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1215րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ն հաշվի առնելով տուժողի (մահացած տուժողի կամ տուժող ճանաչվելու ենթակա անձե փոխարեն տուժողի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նան վերջինիս՝ 8 Տե՛ս, սույն որոշման 2-րդ կետը:

5 Տե՛ս, սույն որոշման 3-րդ կետը:

6 Տե՛ս, սույն որոշման 4-րդ կետը:

12

դատարանի մատչելիութան իրավունքի իրացվելիութան ապահովման անհրաժեշտությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժող (մահացած տուժող կամ տուժող ճանաչվելու ենթակա անձի փոխարեն տուժող) ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման: Բացի այդ, նշված որոշումը ենթակա է բողոքարկման հատուկ վերանայման կառուցակարգով, որը հնարավորություն է ստեղծում արագ գնահատական տալ անձի հիմնական իրավունքների հնարավոր խախտումներին ն ազատությունների հնարավոր սահմանափակումներին, ինչպես նան առաջին ատյանի դատարանում վարույթի բնականոն ընթացքին վերաբերող որոշումների իրավաչափությանը: Բացի այդ, որպես դատական վերանայման ինքնուրույն կառուցակարգ՝ հատուկ վերանայումը կոչված է ապահովել որոշակի չափանիշներով առանձնացված դատական ակտերի իրավաչափության առավել արագ ստուգումը:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տուժող ճանաչելը մերժելու մասին դատարանի որոշումը դատական բողոքարկման ենթակա զինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունն իրավաչափ չէ:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքն առանց քննության թողնելով, անհամաչափորեն սահմանափակել է անձի դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում չի ապահովվել բողոքաբերի իրավունքի սահմանափակման ն հետապնդվող նպատակի միջն ողջամիտ հավասարակշռությունը:։ Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացուցիչ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնություններն իրավաչափ չեն:

16. Հարկ է նշել նան, որ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1Լից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների շրջանակում ներառել է վարույթի մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Այսինքն՝ օրենսդրական զարգացումների արդյունքում մասնակից ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը դարձել է բողոքարկելի:

13

17. Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացուցիչ Հ.Սարգսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23րդ հոդվածով ամրագրված` դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի ԶԼի որոշումը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՝ սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու նպատակով":

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 362-րդ, 363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏՕ Ը, :.ԸԳՐԻԳՈՐՅԱ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

ո Տե՛ս, տամողտ տահռո մտ Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԿԴ2/0066/01/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել