Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-273-Ն22 դեկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀO-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1. Սույն օրենքի դրույթները տարածվում են ներդրումային ֆոնդերի հետ կապված հարաբերությունների վրա, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Բաց Ընկերությունը, որը չունի ֆիքսված կապիտալ, և որի կապիտալը ցանկացած պահի հավասարաարժեք է նրա զուտ ակտիվների արժեքին, համարվում է փոփոխական կապիտալով Ընկերություն: Փոփոխական կապիտալով Ընկերության կազմակերպական-իրավական ձևով կարող է ստեղծվել միայն բաց կորպորատիվ ներդրումային ֆոնդը: Փոփոխական կապիտալով Ընկերության առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի` Ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմանը վերաբերող դրույթները չեն տարածվում փոփոխական կապիտալով Ընկերության վրա:»: Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:»: Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով: Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով: Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով: Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի առաջին պարբերությունը «ձայների պարզ մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով: Հոդված 8. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «արտոնյալ բաժնետոմսերի» բառերից հետո լրացնել «(, բացառությամբ ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերի)» բառերով: Հոդված 9. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով: Հոդված 10. Օրենքի 64-րդ հոդվածում` 1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով. «Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված որոշման ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ:».

2) 5-րդ մասը «ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով: Հոդված 11. Օրենքի 68-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ Ընկերության կանոնադրությամբ» բառերով.

2) 4-րդ մասը «ձայների 3/4-ով» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով.

3) 5-րդ մասը «ձայների 2/3-ից» բառերից հետո լրացնել «, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ» բառերով: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-273-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-273-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.01.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.47 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.12.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.01.2011 Հիմնական ակտ 22.12.2010, ՀՕ-273-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.09.2001, ՀՕ-232 25.09.2001, ՀՕ-232 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 դեկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՀՕ-273-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել