ԳՈՌ ԱՆԴՐԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 օգոստոսի 2013թ. ՍԴԴԿՈ/2 - 21 | ԳՈՌ ԱՆԴՐԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 21 օգոստոսի 2013թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Ֆ. Թոխյանի Անդամակցությամբ` Վ. Պողոսյանի Կ. Բալայանի Քննության առնելով քաղաքացի Գոռ Անդրիասյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց. Քաղաքացի Գոռ Անդրիասյանը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 01.08.2013թ.: Դիմողը խնդրել է որոշել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1233-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ եւ 43-րդ հոդվածներին համա-պատասխանության հարցը: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ` 1. դիմողի կարծիքով` վիճարկվող հոդվածը հակասում է Սահմանադրությանը այնքա-նով, որքանով չի նախատեսում տուգանքի` նվազագույն եւ առավելագույն չափի շեմեր` դրանով իսկ խոչընդոտելով վարչական մարմնին վարչական տուգանք նշանակելիս հաշվի առնել կատարված իրավախախտման բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը, խախտողի անձը, նրա գույքային դրությունը, ինչպես նաեւ պատասխանատվու-թյունը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները: Նման պայմաններում, ըստ դիմողի, պատասխանատվության համաչափության սահմանադրական սկզբունքն ապահովվել չի կարող.2 2. ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 եւ 69-րդ հոդվածների պահանջներին: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 եւ 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Քաղաքացի Գոռ Անդրիասյանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1233-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրու-թյանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին: Նախագահող՝ Անդամներ՝ 21 օգոստոսի 2013 թվականի ՍԴԴԿՈ/2-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 օգոստոսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
