ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 նոյեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 15 | ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
16 նոյեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Հասմիկ Հովհաննիսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հասմիկ Հովհաննիսյանը 2011թ. հոկտեմբերի 31-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «նախաքննության ավարտման պահից» դրույթի և 201-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 1-ին, 3-րդ հոդվածների, 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, 27-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի պահանջներին։ Դիմողը պնդում է, որ վիճարկվող իրավադրույթները հակասում են իրավական որոշակիության և իրավունքի գերակայության սահմանադրաիրավական սկզբունքներին, իսկ Եվրոպական կոնվենցիայի իմաստով «օրենք» համարվել չեն կարող։ Նրա կարծիքով քննության ենթակա նորմերը դատական ակտերում ստացել են այնպիսի կամայական մեկնաբանություն և կիրառություն, որով, ըստ էության, փոփոխվել է դրանց իրական իրավական իմաստը դրանով իսկ խախտելով իր իրավունքները։
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ դիմողի կողմից պահպանվել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված ընդունելիության պայմանները, իսկ սույն դիմումն ըստ ձևի համապատասխանում է օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ուստի առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով ամրագրված հիմքերը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26- րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Հասմիկ Հովհաննիսյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
16 նոյեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 նոյեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
