ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 49 — Կորպորատիվ ֆոնդի կառավարումը 1.
Ամփոփում
Հոդված 49. Կորպորատիվ ֆոնդի կառավարումը 1. Կորպորատիվ ֆոնդի (բացառությամբ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի) կառավարման բարձրագույն մարմինը ֆոնդի ժողովն է, որի բացառիկ իրավասությանն են պատկանում` 1) կառավարչի տնօրենների խորհրդում ֆոնդի մասնակիցների ներկայացուցչի ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն ֆոնդի կանոնադրության` այդպիսի ներկայացուցի
Ամբողջ Տեքստ
Հոդված 49. Կորպորատիվ ֆոնդի կառավարումը 1. Կորպորատիվ ֆոնդի (բացառությամբ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող ֆոնդի) կառավարման բարձրագույն մարմինը ֆոնդի ժողովն է, որի բացառիկ իրավասությանն են պատկանում` 1) կառավարչի տնօրենների խորհրդում ֆոնդի մասնակիցների ներկայացուցչի ընտրությունը և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն ֆոնդի կանոնադրության` այդպիսի ներկայացուցիչ չի ընտրվում. 2) (կետն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-68-Ն) 3) ֆոնդի անկախ աուդիտ իրականացնող անձի ընտրությունը. 4) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը և ժողովի վարման կարգի ընդունումը. 5) սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի պահառության և ֆոնդի կառավարման պայմանագրերի փոփոխման և գործողության դադարեցման և նոր կառավարչի և պահառուի հետ ֆոնդի պահառության և ֆոնդի կառավարման պայմանագրերի կնքման մասին որոշման կայացումը. 6) ֆոնդի կանոնադրության փոփոխությունների և (կամ) լրացումների հաստատումը. 7) ֆոնդի վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների կայացումը, ինչպես նաև լուծարման հանձնաժողովի նշանակումը և միջանկյալ ու լուծարային հաշվեկշիռների հաստատումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման իրավասությունը չի կարող փոխանցվել կառավարչին:
3. Կորպորատիվ ֆոնդի կանոնադրությամբ ֆոնդի ժողովին կարող են վերապահվել նաև սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված իրավասություններ, այդ թվում` կառավարչի կողմից սույն օրենքով ընդունվող առանձին որոշումների հաստատման իրավունք:
4. Ֆոնդի ժողովի նախապատրաստման, անցկացման, որոշումների ընդունման և նրա հետ կապված այլ հարաբերությունների վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի համար սահմանված դրույթները, եթե սույն օրենքով այլ կարգավորում չի նախատեսված:
5. Կորպորատիվ ֆոնդում տնօրենների խորհուրդ և վերստուգող հանձնաժողով (վերստուգող) չի ստեղծվում: «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովին կամ տնօրենների խորհրդին (դիտորդ խորհրդին) վերապահված բացառիկ իրավասությունները, որոնք սույն օրենքով և (կամ) ֆոնդի կանոնադրությամբ չեն տրվել ֆոնդի ժողովին, իրականացնում է կառավարչի տնօրենների խորհուրդը որպես իր բացառիկ իրավասություն:
6. Կորպորատիվ ֆոնդի գործադիր կառավարումը, ինչպես նաև ֆոնդի ակտիվների կառավարումը պետք է հանձնվի ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ունեցող անձին: Ընդ որում, սույն մասով նախատեսված գործառույթները կառավարչի կողմից իրականացվում են կորպորատիվ ֆոնդի անունից` անկախ այն հանգամանքից, թե համապատասխան գործառույթը սույն օրենքով վերապահված է ֆոնդին, թե անմիջականորեն կառավարչին:
7. Վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձևով ստեղծված ֆոնդի կառավարումն իրականացվում է ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա ունեցող լիակատար ընկերոջ կողմից: (49-րդ հոդվածը փոփ., լրաց.
21.06.14 ՀՕ-68-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
