ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1258 — Հանրային կարգի մասին վերապահումը 1.
Ամփոփում
Հոդված 1258. Հանրային կարգի մասին վերապահումը 1. Սույն օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին): Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմը: 2. Օտարերկրյա իրավունքի նորմի կիրառումից հրաժարվելը չի կարող հիմնվել միայն համ
Ամբողջ Տեքստ
Հոդված 1258. Հանրային կարգի մասին վերապահումը 1. Սույն օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին): Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմը:
2. Օտարերկրյա իրավունքի նորմի կիրառումից հրաժարվելը չի կարող հիմնվել միայն համապատասխան օտարերկրյա պետության իրավական, քաղաքական կամ տնտեսական համակարգը Հայաստանի Հանրապետության իրավական, քաղաքական կամ տնտեսական համակարգից տարբերվելու հանգամանքի վրա:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
