Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԿՐԻՍՏԵԽ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՀՕ-247) 240-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԿՐԻՍՏԵԽ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՀՕ-247) 240-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-5323 հուլիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 հուլիսի 2018թ. ՍԴԱՈ - 53 | «ԿՐԻՍՏԵԽ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ (ՀՕ-247) 240-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԿՐԻՍՏԵԽ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ

(ՀՕ-247) 240-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Կրիստեխ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՀՕ-247) 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Վերանայել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 22.09.2009 թվականի թիվ ՍԴՈ- 832 որոշումը 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության ՀՕ-247 օրենսգրքի 240 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի Սահմանադրությանը համապատասխանության մասով:

ՀՀ քաղաքացիական դատավարության ՀՕ-247 օրենսգրքի 240 հոդվածի 1-ին կետի 4- րդ ենթակետը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին և 171-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի մասով առկա է Սահմանադրական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴՈ-832 որոշման վերանայման անհրաժեշտություն, քանի որ նշված որոշման կայացման պահին գործում էր 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը, որի 92-րդ հոդվածի կարգավորումներում Վճռաբեկ դատարանին վերապահված էր ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը, իսկ ներկայիս (2015թ. փոփոխություններով) Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանը լիազորված է դատական ակտերի վերանայման միջոցով ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները: Դիմողն ընդգծում է, որ ներկա խմբագրմամբ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է, որ Վճռաբեկ դատարանը վերանայում է դատական ակտերը և ոչ թե գործը: Հետևաբար, առկա է Սահմանադրական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴՈ-832 որոշման վերանայման հիմք, քանի որ փոփոխվել է Սահմանադրության խնդրո առարկա գործով կիրառված դրույթը:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական դատարանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն, վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ինչպես նաև վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը Սահմանդրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշումները կարող է վերանայել, եթե`

1) փոփոխվել է Սահմանդրության` տվյալ գործով կիրառված դրույթը, կամ

2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված` Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի այլ որոշում, և տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի որոշումը վերանայելու վերաբերյալ գործը քննության է ընդունվում Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ` Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1- ին կետի, 169–րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ մասի, 68-րդ հոդվածի 17-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը,

ՈՐՈՇԵՑ.

«Կրիստեխ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՀՕ-247) 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

23 հուլիսի 2018 թվականի

ՍԴԱՈ-53

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հուլիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-53
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել