ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 224.1 — Ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը 1.
Ամփոփում
Հոդված 224.1. Ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը 1. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առա
Ամբողջ Տեքստ
Հոդված 224.1. Ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը 1. Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու, մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) շանտաժով, 2) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու կամ գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, 3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 4) նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ 5) մի խումբ անձանց կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով: (224.1-ին հոդվածը լրաց.
05.12.24 ՀՕ-510-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
