ՎԱՐԴԱՆ ՋԻԼԱՎՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 դեկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 36 | ՎԱՐԴԱՆ ՋԻԼԱՎՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
22 դեկտեմբերի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ֆ.Թոխյանի
Ա. Թունյանի
Ուսումնասիրելով Վարդան Ջիլավյանի անհատական դիմումի
ընդունելիության
հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վարդան Ջիլավյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի դեկտեմբերի 13-ին)` խնդրելով. ««Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ պարբերությունները և 20-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը համարել ՀՀ Սահմանադրության 1-ին և 83.5-րդ հոդվածի 2-րդ մասի (22.12.2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի և 79-րդ հոդվածի) պահանջներին հակասող և անվավեր»:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավանորմերի ձևակերպումները բավականաչափ ճշգրիտ չեն, դրանցով սահմանված չէ պարտականության կատարման ծավալը, ինչÝ իրավաբանական և ֆիզիկական անձանց հնարավորություն չի տալիս համապատասխանեցնել իրենց վարքագիծը սահմանված պահանջին: Ավելին, ըստ դիմողի` այդ նորմերի ձևակերպումները դատարաններին հնարավորություն են տալիս մեկնաբանել սահմանված դրույթներն այնպես, որ անձանց վրա դրվեն օրենքով չնախատեսված պարտականություններ ու դրանք հակասեն ՀՀ Սահմանադրության նորմերին, հետևաբար, օրենքի այդ նորմերը հակասում են իրավական որոշակիության սկզբունքին: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարցը` ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Հարկ է նշել նաև, որ դիմումում առաջադրված համանման հարցի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2016 թվականի մայիսի 31-ի ՍԴԱՈ-44 աշխատակարգային որոշումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Վարդան Ջիլավյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
22 դեկտեմբերի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-36
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-36
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
