Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-211-Ն7 մայիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մայիսի 7 - ին « ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Ն ԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի 14-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով. «12) Հանրապետության նախագահին։»։ Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․ 2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Հիմնադրամը ձևավորվում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից։»․ 3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում` 1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանցից, 2) օտարերկրյա պետություններից, 3) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից և միջազգային կազմակերպություններից, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների, 4) պետական և համայնքային բյուջեներից և (կամ) արտաբյուջետային միջոցներից, 5) պետական և համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից, 6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից, 7) անանուն անձանցից։»․ 4) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5․ Հիմնադրամին նվիրատվություն կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամին կատարած նվիրատվությունները փոխանցվում են համայնքային բյուջե։»․ 5) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։»․ ( 5-րդ կետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն) 6) 7-րդ մասի «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով․ 7) 8-րդ մասի «մուծում» և «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով․ 8) 9-րդ մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով․ 9) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն) 10) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն) 11) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն) 12) 16-րդ մասի առաջին նախադասության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով: 13) (կետը չեղյալ է ճանաչվել 05.12.24 ՀՕ-515-Ն) (2-րդ հոդվածը փոփ. 05.12.24 ՀՕ-515-Ն) Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։ 2. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-515-Ն) 3. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-515-Ն) (3-րդ հոդվածը փոփ. 24.11.22 ՀՕ-447-Ն, 22.12.23 ՀՕ-418-Ն, 05.12.24 ՀՕ-515-Ն ) Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. մայիսի 27 Երևան ՀՕ-211-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 7 մայիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-211-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.05.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.05.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2022 Հիմնական ակտ 07.05.2021, ՀՕ-211-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 05.12.2024, ՀՕ-515-Ն 07.05.2021, ՀՕ-211-Ն 22.12.2023, ՀՕ-418-Ն 07.05.2021, ՀՕ-211-Ն 24.11.2022, ՀՕ-447-Ն 07.05.2021, ՀՕ-211-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 մայիսի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-211-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել