ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 109 — Մասնագիտական որակավորումից զրկելը 1.
Ամփոփում
Հոդված 109. Մասնագիտական որակավորումից զրկելը 1. Վերահսկվող անձի ղեկավարը կամ դրա կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է զրկվել մասնագիտական որակավորումից, եթե նա` 1) դիտավորությամբ խախտել է օրենքները կամ այլ իրավական ակտերը. 2) կատարել է այնպիսի գործողություններ կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որի հետևանքով վերահսկվող անձը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 109. Մասնագիտական որակավորումից զրկելը 1. Վերահսկվող անձի ղեկավարը կամ դրա կազմում կամ անունից գործող սույն օրենքով որակավորման ենթակա անձը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է զրկվել մասնագիտական որակավորումից, եթե նա` 1) դիտավորությամբ խախտել է օրենքները կամ այլ իրավական ակտերը. 2) կատարել է այնպիսի գործողություններ կամ ցուցաբերել է այնպիսի անգործություն, որի հետևանքով վերահսկվող անձը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնասներ. 3) պաշտոնավարման ընթացքում վարել է անհիմն և ներդրողների շահերը վտանգող գործունեություն կամ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների, այդ թվում` վերահսկվող անձի և նրա հաճախորդների հանդեպ ստանձնած պարտականությունների նկատմամբ. 4) խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին կամ չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականը (հանձնարարականները). 5) մասնագիտական որակավորում ստանալու համար ներկայացրել է կեղծ և (կամ) անարժանահավատ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
