Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Օհանյան — ԵԴ/28259/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Օհանյան — ԵԴ/28259/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/28259/02/2029 օգոստոսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ռոբերտ Մելիք-Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշման դեմ" ըստ Լուսաբեր Օհանյանի ն Գագիկ Խաչատրյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Ռոբերտ Մելիք-Ավետիսյանի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու Ա որպես հետնանք ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմություն Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության ի

Ամբողջ Տեքստ

Հե 22 Ֆ

՛ 18Մշա . Ի ան

ԱՐ ար ա

Աա

ՀՅ ՏԸ7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28259/02/20 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28259/02/20

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի օգոստոսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Մելիք-Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշման դեմ" ըստ Լուսաբեր Օհանյանի ն Գագիկ Խաչատրյանի (այսուհետ՝ Համահայցվորներ) հայցի ընդդեմ Ռոբերտ Մելիք-Ավետիսյանի՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու Ա որպես հետնանք ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմություն

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը աաա,

ատար: | հասցեում գտնվող բնակելի տան՝ 109,05քմ մակերեսով բնակելի ու

»

4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունների նկատմամբ ն որպես հետնանք՝ այդ մասով անվավեր ճանաչել 30.01.2020 թվականին Ռոբերտ Մելիք-Ավետիսյանին տրված թիվ 874 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 21.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2022 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 21.06.2022 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Մելիք-Ավետիսյանը (ներկայացուցիչ Գայանե Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ ու 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ ն 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համահայցվորների կողմից գործի քննության ընթացքում չի հիմնավորվել օգտագործվող տարածքների օրինական լինելու փաստը, մինչդեռ, հայցադիմում ներկայացնելով, Համահայցվորները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը նան ինքնակամ հանդիսացող կառույցի նկատմամբ, որպիսի վեճը դատարանում քննության ենթակա չէր ն գործի վարույթը պետք է կարճվեր, քանի որ ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ օրենսդրի կողմից համապարփակ ձնով նախատեսված են սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը, մասնավորապես՝ նախատեսվել է նան, որ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել գույքի նկատմամբ այն դեպքում, երբ նախկին սեփականատերը հրաժարվել է իր գույքից: Այնուհանդերձ կոմունալ ծառայությունների վերաբերյալ պայմանագրեր կնքելը, օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի ն ջրի դիմաց վճարումներ կատարելը չի կարող հիմք հանդիսանալ փաստելու, որ Համահայցվորների կողմից գույքը բարեխղճորեն տիրապետվել է որպես սեփականը, իսկ գույքի սեփականատերը հրաժարվել է իր սեփականության իրավունքից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքը հատկացվել է օգտագործման իրավունքով, հետնաբար հիմնավորված չէ այն հանգամանքը, որ Համահայցվորների կողմից գույքի տիրապետումը հիմնված է եղել այնպիսի փաստի վրա, որը հիմք կտար վերջիններիս ենթադրելու, որ գույքը տիրապետում են որպես սեփականը: Բացի այդ, գործով չի ներկայացվել որնէ ապացույց, որը կվակայեր գույքի սեփականատիրոջ կողմից գույքից

3

մեկուսանալու ն սեփականության իրավունքից հրաժարվելու մասին, ավելին՝ իր ու իր իրավանախորդների կողմից կատարվել են գույքի պաշտպանությանն ուղղված մի շարք քայլեր, մասնավորապես` վճարվել է գույքահարկը, կատարվել է իրավունքի գրանցում, այսինքն՝ սեփականատերը չի մեկուսացել իր գույքից, ինչն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության հիմքով այլ անձի սեփականության իրավունք ճանաչելը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 21.06.2022 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը'

1) Խաչատուր Խաչատրյանը ն Լուսաբեր Օհանյանը ամուսնացել են 14.05.1965 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 18).

2) Սպանդարյանի շրջանի թիվ 3 թաղային կոմիտեի կողմից 26.01.1989 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Խաչատուր Խաչատրյանը կնոջ՝ Լուսաբեր Օհանյանի, որդու՝ Գագիկ Խաչատրյանի ն դստեր՝ Աննա Խաչատրյանի հետ ժամանակավոր գրանցված է եղել ու բնակվել է աը..." որպես լքյալ գոյք պատկանել

է Խաչատուր Խաչատրյանին: Տեղեկանքում նշված է նան, որ «բեակարանի սուղ պայմանները չներելու պատճառով Գերագույն սովերի դեպուրատ Հ. Չեքիջյանի միջնորդությամբ ն թաղային կոմիտեի միջեորդությամբ, Սպանդարյան շրջանի գործկոմի համաձայնությամբ քաղաքացին իր ընտանիքով բնակվում Է անը... բնակարաեը նախկինում ազատված էր, քաղաքացին 78 թ.-ից բնակվում Է նույն համարում» (հատոր 1-ին, գ.թ. 20).

3) Սպանդարյանի շրջսովետի գործկոմի բարեկարգման լը կոմունալ ձեռնարկությունների վարչության պետի 14.011989 թվականի գրության համաձայն՝ հանձնաժողովի կողմից ստուգման է ենթարկվել աոորը հասցեում գտնվող՝ Խաչիկ Խաչատրյանի զբաղեցրած բնակարանը, որի արդյունքում պարզվել է, որ այն հին ու խարխուլ կառույց է: Միաժամանակ հայտեվել է, որ անը: Խաս

Խաչատրյանին պատկանող բնակարանի, որտեղ վերջինս գրանցված է, ներկա ժամանակ չբնակվելու ն խնամք չտանելու հետնանքով ծածկը կիսով չափ փլվել է (հատոր 1-ին, գ.թ. 21.

4) Խաչատուր Խաչատրյանը մահացել է 26.10.1999 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 17).

Աաաա ւ շուր սեփականության

իրավունքով պատկանում է Մամիկոն Մելիք-Ավետիսյանին, հիմք՝ 08.06.2007 թվականին տրված սեփականության իրավունքի վկայական (հատոր 2-րդ, գ.թ. 31-34).

6) Ժառանգության իրավունքի 30.01.2020 թվականի թիվ 874 վկայագրով հաստատվել է, որ Մամիկոն Մելիք-Ավետիսյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին՝ Ռոբերտ Մելիք-Ավետիսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է եղել նան աան ՛..2.": «նվող

անշարժ գույքից (հատոր 2-րդ, գ.թ. 35).

7) «Սինուս» ՍՊԸ-ի կողմից 01.06.2020 թվականին տրված եզրակացության համաճւմ աո « Պրն ամրան «ամնարակոն ոնն

4

հասցեում (կադաստրային ծածկագիր՝ աը ւվո՛՝ Գագիկ Խաչատրյանի կողմից օգտագործվող գույքը՝ արտաքին մակերես 109,05քմ, մասամբ համապատասխանում ազանի կադաստրային ծածկագրով շինության հետ: Գագիկ Խաչատրյանի կողմից օգտագործվում է նան 4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը: Եզրակացությանը կից առկա է շինությունների բնութագիր, որի համաձայն՝ շինության ընդհանուր մակերեսը (օրինական կառուցված) կազմում է 75,53քմ, իսկ օժանդակ շինության ներքին մակերեսը (ինքնակամ կառուցված)՝ 3,45քմ (հատոր 1-ին, գ.թ. 38-41).

8) Երնանի Կենտրոնի թիվ 5 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 31.08.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Լուսաբեր Օհանյանն իր որդու' Գագիկ Խաչատրյանի հետ միասին 1978 թվականից բնակվում է արը

հասցեում գտնվող տանը: Տեղեկանքում եշվել է նան, որ «Նշված ժամանակից ի վեր նրանք փաստացի տիրապետել ն կառավարել են նշված հասցեի անշարժ գույքը, միջոցներ են ձեռնարկել գույքը պահպանելու ն. իրենց հաշվին կատարել են գույքը պահպանելու ծախսերը, կատարել են պարտադիր նորմերի ն կոմունալ վճարումները» (հատոր 1-ին, գ-թ. 42):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը քաղաքացիական դատավարության կարգով քենության ենթակա լինելու հարցիե' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով' անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նան այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): Սույն եորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը

5

տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ ն անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Մինչն 06.01.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Մինչն 06.01.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայեքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտեվում է այդ կառույցը:

Կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ (այսուհետ՝ Կառավարության որոշում) հաստատվել է ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել միայն օրինական հիմքով կառուցված գույքի նկատմամբ, իսկ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը հնարավոր է միայն օրենքով ն այլ իրավական ակտերով նախատեսված կարգով դրա օրինականացումից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ. դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունը ն Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, արձանագրել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի ն այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական: Հետնաբար ինքնակամ կառույցի նկատմամբ չի կարող ճանաչվել անձի սեփականության իրավունքը, քանի դեռ այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, չի ճանաչվել օրինական: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է (րես Մկրտիչ ն Գյուլխանում Գասպարյաններե ընդդեմ երնանի քաղաքապետարանի թիվ 3-106 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր վերը նշված իրավական դիրքորոշումը վերահաստատել է նան թիվ ԵԿԴ//1471/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականին կայացրած, թիվ ԵԿԴ/1862/02/08 քաղաքացիական գործով 27.05.2009 թվականին կայացրած, թիվ ԵՄԴ/0090/02//0 քաղաքացիական գործով 04.03.2011 թվականին կայացրած ն թիվ ԵԱՔԴ/1493/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011 թվականին կայացրած որոշումներով:

: 6

Հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը նույնպես պահանջում է, որպեսզի անշարժ գույքը, որի նկատմամբ պետք է ճանաչվի սեփականության իրավունք՝ լինի օրինական հիմքով կառուցված կամ օրենքով ն այլ իրավական ակտերով նախատեսված կարգով օրինականացված: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին փաստում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել, քանի որ բացակայում է այս ինստիտուտի կիրառելիության համար անհրաժեշտ օբյեկտային նախադրյալը՝ սեփականության իրավունքով անձին պատկանող օրինական (կամ օրինականացված) անշարժ գույքը, ուստի ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջ ներկայացված լինելու դեպքում նման պահանջը չի կարող քննվել քաղաքացիական դատավարության կարգով Ա գործի վարույթը ենթակա է կարճման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձնական նկատառումներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչ, 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ ն 11-րդ կետերով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների Ա դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, ն այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ Ա հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետնանք:

Գործի քննութան ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի

7

դատավարական. իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետնանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն: Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, միննույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) Ա դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձնական (տես ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսի խախտում կարող է լինել նան այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք: Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք 0անկախ այդ հիմք ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

Այսինքն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը՝ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլես էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տե՛ս Հարություն, Ռուզաննա, Մարինե ն Զարինե Ղուկասյաններն ընդդեմ Ավազ Ղուկասյանի ու մյուսների թիվ ԱՎԴ/2187/02//8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Համահայցվորները, դիմելով դատարան, պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը աաա ը... գտնվող բնակելի

տան՝ 109,05քմ մակերեսով բնակելի ու 4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ

8

շինությունների նկատմամբ ն որպես հետնանք' այդ մասով անվավեր ճանաչել 30.01.2020 թվականին Ռոբերտ Մելիք-Ավետիսյանին տրված թիվ 874 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

«Սինուս» ՍՊԸ-ի կողմից 01.06.2020 թվականին տրված եզրակացության համաձայն՝ 4.24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց (տե՛ս փաստ թիվ 7): Ընդ որում՝ նշյալ փաստը գործի քննության ընթացքում չի վիճարկվել ն չեն ներկայացվել շինության օրինականացման վերաբերյա ապացույցներ:

Դատարանը, պատճառաբանելով, որ ««Սինուս» ՍՊԸ-ի կողմից 01.06.2020 թվականին կազմված շինությունների բնութագրից ն եզրակացությունից պարզ է դառնում 3,45 քմ /արտաքին մակերեսը 4,24 քմ/ օժանդակ շինությունը հանդիսանում Է ինքնակամ կառույց, մինչդեռ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական ն ենթակա է քանդման, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-84(ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշումից ուղղակիորեն բխում է, որ անհայտ կարգավիճակ ունեցող կառույցների (ինքնակամ կառույցի) եկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել, ուսրի Դատարանը գտնում, որ եշված մասով պահանջե անհիմն է ն ենթակա է մերժման: (...) Խաչատուր Ալեքսանի Խաչատրյանի ն Հայցվորների բնակեցումը Խանը ...ո ր է Համանակավոր բնույթ, մինչն երանց բնակարանային հարցի լուծումը, հետնաբար սույն գործով չհիմնավորվեց, որ գույքի' Խաչատուր Ալեքսանի Խաչատրյանի ն Հայցվորեերի փաստացի տիրապեպտմաեը աեցնեելիս վերջիններիս մուր եղել է այն համոզմունքը, որ երանք այդ գույքը տիրապետելու են որպես սեփականություն, այլ կերպ՝ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին ձեռք բերողների մոտ բացակայել է բարեխղճությունը», 21.06.2022 թվականի վճռով հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Թեն վեճի առարկա գույքը հայցվորների ըետանիքի տիրապետմանն անցնելու սկզբնական ժամանակահատվածում բացառվել է վերջինների մուր իրենց տիրապետման վերաբերյալ բարեխղճության համոզմունքը, այդուհանդերձ, վերը վկայակոչված իրավական դիրքորոշումների ուժով այդ համոզմունքը ձնավորվել է գույքի տիրապետման հետագա ընթացքում: (...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերը թվարկված հանգամանքները ժամանակի ընթացքում, այե է' մուր 44 տարիների ընթացքում, հայցվորների մուր ողջամտորեն կարող էին համոզմունք ձնավորել առ այե, որ իրենք վեճի առարկա գույքը տիրապետում են որպես սեփականություն: (.. Դարարանը պատշաճ կերպով չի գեահատել սույն գործով ներկայացված ապացույցները, մասնավորապես, գույքի նախկին սեփականատիրոջ կողմից դրսնորած անգործությունը, որին պատշաճ կերպով գեահատման չարժանացեելուց բացի' չի պարզել եան գույքի ներկայիս սեփականատիրոջ կողմից արդեն ժառանգութան իրավունքի վկայագրեր ստանալուց հետո դրսնորած վարքագիծը: Վերաքենիչ դատարանը գտեում է, որ սույն գործով այդ հանգամանքը պարզելու անհրաժեշտությունը պայմանավորված է երանով, որ հայցվորների' վեճի առարկա գույքը տիրապետելու բարեխղճությունը տիրապեւրման տասը տարիների ընթացքում գեահատման էր ենթակա պատասխանողի որպես սեփականատիրոջ վարքագծի, իեչպե նան բարեխղճութան ծագման պահի համատեքստում: Հետնաբար, Վերաքենեիչ դատարանե անհրաժեշր է համարում հատկապես ընդգծել, որ այդ հանգամանքը պարզելուց հետո է հնարավոր գնահատել պատասխանողին պատկանող՝ վեճի առարկա գույքը հայցվորների կողմից տասը տարի

9

անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ ն որպես սեփականը տիրապետելը, ուստի առկա է սույե գործի նոր քննության անհրաժեշտություն», 28112022 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 21.06.2022 թվականի վճիռը բեկանել է ն գործն ուղարկել է նոր քննության:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո ն հաշվի առնելով սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով լը աաա... ո նվող՝ 4,24քմ արտաքին

մակերեսով օժանդակ շինության նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջին, արձանագրում է, որ սույն դեպքում գործի քննության ընթացքում հաստատվել է, որ վերոնշյալ շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց ն քաղաքացիական գործում առկա չէ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով շինության օրինականացման վերաբերյալ ապացույցներ: Նշված փաստը հաստատվել է «Սինուս» ՍՊԸ-ի կողմից 01.06.2020 թվականին տրված եզրակացությամբ (տե՛ս, փաստ թիվ 7) ն չի վիճարկվել գործի քննության ընթացքում:

Փաստերի նման դասավորվածության պարագայում Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ինչպես նախկինում կայացված որոշումներով, այնպես էլ սուն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք, այդ թվում նան՝ ձեռքբերման վաղեմության ուժով, չի կարող ճանաչվել, քանի որ բացակայում է ինքնակամ կառույցի նկատմամբ դատական կարգով սեփականության իրավունք ճանաչելու իրավական հնարավորությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը՝ ձեռքբերման վաղեմության ուժով աաա ը

արմեննի իք) հասցեում գտնվող 4,24քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, ենթակա է կարճման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին ն հիմեավորումներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը եշված դիրքորոշումեերի համատեքստում դրանք հիմեավոր չեն ու հիմք չեն դատական ակտի բեկանման համար, քանի որ Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման փաստելով, որ ստորադաս դատարանի կողմից պարզման է ենթակա ինչպես նախկին սեփականատիրոջ կողմից դրսնորած վարքագծի համատեքստում գույքի ներկայիս սեփականատիրոջ արդեն ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալուց հետո դրսնորած վարքագիծը, այնպես էլ արդեն գույքի տիրապետման ընթացքում տիրապետողի մոտ բարեխղճության հեարավոր ծագման պահը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը՝ ձեռքբերման վաղեմության ուժով Լ: մանի ղարա... գնվող 4.24քմ արտաքին

մակերեսով օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, վերը նշված ապատճառաբանությաամբԲ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճելու հիմք, որպիսի հանգամանքից ելնելով՝ Դատարանի ն Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն այդ մասով իրավաչափ համարվել չի կարող՝ նկատի ունենալով,

10

որ վերոնշյալ պահանջի մասով գործը ենթակա չի եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ վերը նշված պահանջի մասով ստորադաս դատարանում առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու հիմք:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի` որոշումը մասնակիորեն` Խան

ասար գտնվող 4,24քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 3,45քմ) օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու ն գործի վարույթը կարճելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Տ. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու Ա բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի լՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործը՝ ձեռքբերման վաղեմության ուժով ամուլ արարը..." գտնվող 109,05քմ մակերեսով

բնակելի տան նկատմամբ Համահայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու ն որպես հետնանք՝ այդ մասով 30.01.2020 թվականին Ռոբերտ Մելիք-Ավետիսյանին տրված թիվ 874 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով, Վերաքննիչ դատարանի 28.11.2022 թվականի որոշման ուժով ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

11

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ, 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշումը մասնակիորեն` Աարրրրաաաաաաաաաաաաանստաը.....

գտնվող 4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2022 թվականի վճիռը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու մասով, բեկանել ու այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել. մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ..ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 օգոստոսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/28259/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել