ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 436 — Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը 1.
Ամփոփում
Հոդված 436. Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը 1. Եթե օտարերկրյա պետության դատարանի ներկայացրած քաղաքացիական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցման կատարման պարտավորությունը բխում է տվյալ պետության հետ կնքած Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետևյալ կանոնները, եթե հարցման մեջ` 1) նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է դա կազմվել և ներկայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 436. Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը 1. Եթե օտարերկրյա պետության դատարանի ներկայացրած քաղաքացիական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հարցման կատարման պարտավորությունը բխում է տվյալ պետության հետ կնքած Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետևյալ կանոնները, եթե հարցման մեջ` 1) նշված է, թե որ միջազգային պայմանագրի հիման վրա է դա կազմվել և ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով. 2) նշված են տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին` միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, սակայն հարցումն առավել լրիվ և արագ կատարելու հնարավորություն են ընձեռում. 3) նշում չկա տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող որևէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը ղեկավարվում է այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաև տվյալ օտարերկրյա պետության և Հայաստանի Հանրապետության միջև գործող համապատասխան մյուս պայմանագրի (պայմանագրերի) այն դրույթների կիրառումը, որը լրացնում է այն պայմանագրին, որով դատարանը ղեկավարվում է:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
