ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին « ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱ Ս ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ Ս ԻՆ Հ ոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 2-րդ մասը «նախարարը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայեցողական պաշտոններ չզբաղեցնող դիվանագետների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված խրախուսումն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»: Հ ոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածում` 1) վերնագրի «բավարարումը և փոխհատուցման վճարները» բառերը փոխարինել «աշխատավարձը և ծախսերի փոխհատուցումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Դիվանագետների վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
3) 2-րդ մասի «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «աշխատավարձից» բառով.
4) 5-րդ մասի «հավելավճար» բառը փոխարինել «փոխհատուցում» բառով.
5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հ ոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-171-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-171-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2014-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.33 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.12.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.12.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2014 Հիմնական ակտ 12.12.2013, ՀՕ-171-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.10.2001, ՀՕ-249 24.10.2001, ՀՕ-249 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 դեկտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-171-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
