ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է` 1) իրա
Ամփոփում
Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է` 1) իրականացնել պետական վերահսկողություն` ա) ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ, բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործմա
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է` 1) իրականացնել պետական վերահսկողություն` ա) ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ, բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ. 2) կարգավորել ճանապարհային երթևեկությունը. 3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում. 4) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն ) 5) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն ) 6) (կետն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-460-Ն ) 7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում: (13-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, 21.02.07 ՀՕ-74-Ն, փոփ.
16.12.22 ՀՕ-460-Ն ) ( 16.12.22 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
