ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Բնապահպանական հողեր են համարվում բնական, գիտական, գեղագիտական, հանգստի նշանակություն ունեցող և հատուկ պահպանության նպատակով նախատեսված բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը, ինչպես նաև բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի հողերը:»: Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «անտառապարկերով,» բառը: Հոդված 3. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմության և մշակույթի հուշարձանների, դրանց պահպանման գոտիների, ինչպես նաև էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային տարածքների, կանաչապատ տարածքների, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի պահպանությանը և օգտագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը.»: Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11) բնապահպանական պահանջների պահպանման կամ որոշակի աշխատանքներ կատարելու, ներառյալ՝ բնության հատուկ պահպանվող տարածքները, Կարմիր գրքում գրանցված բույսերի աճելավայրերը և կենդանիների ապրելավայրերը, էկոլոգիական միջանցքները, կենսոլորտային տարածքները, վայրի կենդանիների միգրացիոն ուղիները, հողաշերտը, պատմության և մշակույթի հուշարձանները, կանաչապատ տարածքները (բնական աճող կամ արհեստականորեն տնկված ծառերի, թփերի ու խոտաբույսերի ամբողջություն), բուսաբանական այգիները, անտառպարկերը (տեղանքին բնորոշ, ներմուծված, արժեքավոր բուսատեսակների պահպանության, բնական վերարտադրության և օգտագործման համար առանձնացված տարածք), դենդրոպարկերը և հնէաբանական օբյեկտները պահպանելու պայմանով.».
2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային հողերի, բուսաբանական այգիների, անտառպարկերի և դենդրոպարկերի հողեր են, ինչպես նաև այդ նպատակների համար պահեստավորված հողեր.»: Հոդված 6. Օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «6. Պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ներդրումային ծրագրերի հիման վրա:»: Հոդված 7. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1.1. Շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը կառավարության սահմանած կարգով տրամադրում է անտառները և անտառային հողերը՝ օգտագործման, իսկ բնության հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական հողերը, բացառությամբ համայնքային սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 13 Երևան ՀՕ-301-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-301-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.06.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.07.2026 Հիմնական ակտ 18.06.2026, ՀՕ-301-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 02.05.2001, ՀՕ-185 --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-301-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
