ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 35 — ՀՈՂԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 35. Հ ՈՂԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 1. Հողի գնահատումը դրա կադաստրային արժեքի որոշումն է` հողի բերրիության, ֆիզիկական ու որակական այլ հատկանիշների, բնական և տնտեսական պայմանների, հողամասերի շրջանացմանը, գոտիականությանը, նպատակային նշանակությանը համապատասխան: Հողը գնահատելիս օգտագործվում են հողերի մոնիթորինգի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, հողերի վիճակի վերաբերյալ այլ հետազոտությունների և դիտարկումների տվյալները: 2. Հողերի գնահատումն իրականաց
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 35. Հ ՈՂԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 1. Հողի գնահատումը դրա կադաստրային արժեքի որոշումն է` հողի բերրիության, ֆիզիկական ու որակական այլ հատկանիշների, բնական և տնտեսական պայմանների, հողամասերի շրջանացմանը, գոտիականությանը, նպատակային նշանակությանը համապատասխան: Հողը գնահատելիս օգտագործվում են հողերի մոնիթորինգի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի, հողերի վիճակի վերաբերյալ այլ հետազոտությունների և դիտարկումների տվյալները:
2. Հողերի գնահատումն իրականացվում է հողերի նկատմամբ տարբեր գործառույթների իրականացման նպատակով` կադաստրային և (կամ) շուկայական արժեքներով:
3. Հողամասերի կադաստրային արժեքների տվյալները կիրառվում են անշարժ գույքի հարկը և վարձավճարները սահմանելիս և հողի նկատմամբ այլ գործառույթներ իրականացնելիս:
4. Հողերի գնահատումն իրականացվում է օրենքների և նորմատիվ իրավական ակտերի հիման վրա: (35-րդ հոդվածը փոփ. 20.01.21 ՀՕ-24-Ն ) (20.01.21 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Գ Լ ՈՒ Խ 11. ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
