ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 512 — Ապրանքի վաճառքը գնորդի կողմից այն որոշակի ժամկետում ընդունելու պայմանով 1.
Ամփոփում
Հոդված 512. Ապրանքի վաճառքը գնորդի կողմից այն որոշակի ժամկետում ընդունելու պայմանով 1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել ապրանքը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում գնորդի կողմից ընդունելու պայմանով, որի ընթացքում այդ ապրանքը չի կարող վաճառվել այլ գնորդի: 2. Պայմանագրով սահմանված ժամկետում գնորդի չներկայանալը կամ ապրանքն ընդունելու համար այլ անհրաժեշտ գործողություններ չկատարելը համարվում է գնորդի կողմից պայմանագիրը կատարելուց հր
Ամբողջ Տեքստ
Հոդված 512. Ապրանքի վաճառքը գնորդի կողմից այն որոշակի ժամկետում ընդունելու պայմանով 1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել ապրանքը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում գնորդի կողմից ընդունելու պայմանով, որի ընթացքում այդ ապրանքը չի կարող վաճառվել այլ գնորդի:
2. Պայմանագրով սահմանված ժամկետում գնորդի չներկայանալը կամ ապրանքն ընդունելու համար այլ անհրաժեշտ գործողություններ չկատարելը համարվում է գնորդի կողմից պայմանագիրը կատարելուց հրաժարում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքի հանձնումն ապահովող վաճառողի լրացուցիչ ծախսերը ներառվում են ապրանքի գնի մեջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
