Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 26 — Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 26AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 26 — Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 26. Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը 1. Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար: 2. Անձը, որին վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել այնպիսի տեղեկություններ կամ տրամադրել այնպիսի նյութեր, որոնք հետագայում ողջամտորեն

Ամբողջ Տեքստ

Հոդված 26. Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիությունը 1. Իրավասու մարմիններն առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքել, պահել և օգտագործել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, եթե դա անհրաժեշտ է վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու համար:

2. Անձը, որին վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել այնպիսի տեղեկություններ կամ տրամադրել այնպիսի նյութեր, որոնք հետագայում ողջամտորեն կարող են օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականի, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց:

3. Արգելվում է փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ կամ նյութեր հավաքելը, պահելը կամ օգտագործելը:

4. Վարույթի ընթացքում միջամտությունն անձի նամակագրությանը, հեռախոսային խոսակցություններին և հաղորդակցության այլ ձևերին կարող է կատարվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

5. Վարույթի ընթացքում անձին վերաբերող և բժշկական (բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ այն ստանալու մասին տվյալի), նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են հավաքվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

6. Բացառությամբ դեպքի վայրի զննության, անձի բնակարանում ապացուցողական և վարութային այլ գործողություններ կարող են կատարվել դատարանի որոշմամբ կամ տվյալ անձի համաձայնությամբ: Ամեն դեպքում, բնակարանում խուզարկությունը, առգրավումը և դեպքի վայրի զննություն չհամարվող զննությունը կարող են կատարվել միայն դատարանի որոշմամբ:

7. Վարույթի ընթացքում անձի գույքի արգելադրումը ենթակա է պարտադիր դատական ստուգման: (26-րդ հոդվածը լրաց.

09.06.22 ՀՕ-241-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել