ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 23.3 — Հիփոթեքային կառավարչի անկախությունը 1.
Ամփոփում
Հոդված 23.3. Հիփոթեքային կառավարչի անկախությունը 1. Հիփոթեքային կառավարիչն օրենսդրությամբ սահմանված իր իրավասություններն իրականացնելիս անկախ է և գործում է ինքնուրույն: 2. Ժամանակավոր ադմինիստրացիան և (կամ) լուծարային կառավարիչը և (կամ) լուծարային հանձնաժողովը պարտավոր են` ա) չխոչընդոտել հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը. բ) օժանդակել հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիա
Ամբողջ Տեքստ
Հոդված 23.3. Հիփոթեքային կառավարչի անկախությունը 1. Հիփոթեքային կառավարիչն օրենսդրությամբ սահմանված իր իրավասություններն իրականացնելիս անկախ է և գործում է ինքնուրույն:
2. Ժամանակավոր ադմինիստրացիան և (կամ) լուծարային կառավարիչը և (կամ) լուծարային հանձնաժողովը պարտավոր են` ա) չխոչընդոտել հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը. բ) օժանդակել հիփոթեքային կառավարչի կողմից օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների իրականացմանը. գ) ձեռնպահ մնալ ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների իրացման կապակցությամբ որևէ գործողություն ձեռնարկելուց. դ) հիփոթեքային կառավարչին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները: (23.3-րդ հոդվածը լրաց.
26.05.08 ՀՕ-102-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
