Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77 — Ջրօգտագործման թույլտվության համար վճարները Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝ 1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը և ռեժիմը.
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 77 — Ջրօգտագործման թույլտվության համար վճարները Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝ 1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը և ռեժիմը.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 77. Ջրօգտագործման թույլտվության համար վճարները Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝ 1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը և ռեժիմը. 2) թողարկված արտադրանքի, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների ծավալը, որն իրականացվել է առանց ջրային ռեսուրսից ջուր վերցնելու. 3) ջրային ռեսուրսի օգտագործվող մակերեսը. 4) ջրերի որակական և քանակական հատկանիշներով պայմանավորված՝ ջրային ռեսուրսի նպատակային կամ ոչ նպատ

Ամբողջ Տեքստ

Հոդված 77. Ջրօգտագործման թույլտվության համար վճարները Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝ 1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը և ռեժիմը. 2) թողարկված արտադրանքի, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների ծավալը, որն իրականացվել է առանց ջրային ռեսուրսից ջուր վերցնելու. 3) ջրային ռեսուրսի օգտագործվող մակերեսը. 4) ջրերի որակական և քանակական հատկանիշներով պայմանավորված՝ ջրային ռեսուրսի նպատակային կամ ոչ նպատակային օգտագործումը. 5) ջրերի մեջ թափվող կեղտաջրերի ծավալը և որակը: Ջրօգտագործման արդյունավետության և ջրերի որակի բարձրացման համար շահագրգռվածություն առաջացնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ունեցող առանձին անձանցից գանձվող ջրօգտագործման թույլտվության վճարները կարող են լինել տարբեր` նկատի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ 1) ջրային ռեսուրսից վերցված և բաց թողնված ջրի որակը՝ համեմատած այն ջրային ռեսուրսների որակի հետ, որի մեջ է թափվում այդ ջուրը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ստացվող օգուտը. 2) մոնիտորինգի ծախսերը. 3) վերցված ջրի քանակությունը. 4) ջրի քանակի ու որակի վրա հնարավոր ազդեցությունը և դրան առնչվող ռիսկերն ու վերականգնման ծախսերը: Եթե ջրօգտագործումը համապատասխանում է հասարակական, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի շահերին և սույն օրենսգրքի պահանջներին, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է առաջարկել նվազեցնել ջրօգտագործման թույլտվությունների վճարները կամ տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ տնտեսական զարգացումն ու ներդրումները խթանելու համար։ Սույն օրենսգրքով նախատեսված բնապահպանական վճարների սահմանման հիմքերն են՝ 1) թափվող կեղտաջրերի կազմը, քանակը, որակը և դրանց բնութագիրը. 2) կեղտաջրերի տեսակը և ազդեցության աստիճանը ջրային ռեսուրսների վրա. 3) արտահոսող կեղտաջրերն ընդունող ջրային ռեսուրսի էկոլոգիական վիճակը. 4) ջրօգտագործման մոնիտորինգի պահանջվող մակարդակը: (77-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել