ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1069 — Պատասխանատվությունն անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար 1.
Ամփոփում
Հոդված 1069. Պատասխանատվությունն անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար 1. Անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը հատուցում է խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: 2. Խնամակալի կամ հսկողություն իրականացնելու համար պարտավոր կազմակերպության անգործունակ ճանաչված քաղաքացու վնասի հատուցման պարտականությունը չի դադարում հետագայու
Ամբողջ Տեքստ
Հոդված 1069. Պատասխանատվությունն անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար 1. Անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը հատուցում է խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
2. Խնամակալի կամ հսկողություն իրականացնելու համար պարտավոր կազմակերպության անգործունակ ճանաչված քաղաքացու վնասի հատուցման պարտականությունը չի դադարում հետագայում նրան գործունակ ճանաչելու դեպքում:
3. Եթե խնամակալը մահացել է կամ բավարար միջոցներ չունի տուժողի կյանքին և առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողն ունի նման միջոցներ, դատարանն իրավունք ունի, տուժողի ու վնաս պատճառողի գույքային դրության և այլ հանգամանքների հաշվառմամբ, վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
