Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6527 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-65)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 65 | ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 սեպտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Անահիտ Զաքարյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Անահիտ Զաքարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի սեպտեմբերի 8-ին) խնդրելով. «... Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետին, 238-րդ հոդվածի 1-ին մասին, 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությանն ու 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին 1-ին հակասող ու անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ դիմումում նշված քրեական գործով քննարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում այնպիսի մեկնաբանություն է տրվել, որի պայմաններում այն ոչ միայն հստակ ու կանխատեսելի չէ, այլ նաև իրավակիրառողների կողմից հանգեցրել է տարաբնույթ մեկնաբանությունների: Այսպես, դիմողի կարծիքով, քրեական գործով վարույթն ընթացակարգ է այսինքն կատարվող գործողությունների և ընդունվող որոշումների մի ամբողջություն, որն ունի սկիզբ և ավարտ: Դիմողը նշում է, որ եթե քրեական գործով վարույթն ընթացակարգ է, ապա քրեական գործով վարույթի սկիզբը և ավարտն օրենքով սահմանված որոշակի պահ է: Դիմողի կարծիքով օրենսդիրը սպառիչ թվարկել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում քրեական գործով վարույթը համարվում է ավարտված: Դատական տարբեր ատյանների կողմից վիճարկվող նորմին տրված մեկնաբանության պայմաններում, դիմողի արձանագրմամբ ստացվում է, որ քրեական գործով վարույթի ավարտը բոլոր քրեական գործերի համար ընդհանուր չէ, այլ բացառապես գնահատողական կատեգորիա է և յուրաքանչյուր քրեական գործով դրա ավարտը որոշելու համար պետք է հիմք ընդունել տվյալ քրեական գործի հանգամանքները: Դիմողի կարծիքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գույքը կալանքից ազատելու հիմքերը սպառիչ չեն: Օրենսդիրը քրեական գործով գույքի վրա դրված կալանքը վերացնելը պայմանավորում է այն հանգամանքով, թե արդյո՞ք վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը: Ըստ դիմողի քրեական դատավարությունը չի կարող ավարտվել, սակայն քրեական գործով գույքի վրա դրված կալանքը շարունակել գործել, քանի որ, եթե քրեական գործով վարույթն ավարտվել է, այսինքն առկա է օրինական ուժի մեջ մտած վերջնական որոշում, ապա քրեական դատավարության խնդիրները լուծված են, ինչը բացառում է գույքի վրա կալանք դնելու սահմանափակումների հետագա կիրառման անհրաժեշտությունը: Դիմողն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում այնպիսի մեկնաբանություն է տրվել, որի պայմաններում հնարավոր է դարձել, որ քրեական գործով վարույթի ընթացքում անձի գույքի վրա դրված կալանքը պահպանվի անորոշ ժամկետով: Դիմողի կարծիքով նման մեկնաբանությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և խախտում է անձի սեփականության իրավունքը: ՀՀ քրեական դատավարության 428-րդ հոդվածի 3-րդ մասի հնարավոր հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի հիմնավորումները հանգում են նրան, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմին այնպիսի մեկնաբանություն է տրվել, որի պայմաններում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ազատվել է վերջնական դատական ակտի կատարման մասին դատարանին հաղորդում ներկայացնելու պարտականությունից, ինչն ուղղակիորեն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին: Դիմումով վիճարկվող մյուս դրույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասը, սահմանում է, որ եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Դիմողի եզրահանգմամբ այս կարգավորումից պարզ է, որ քննարկման առարկա հանդիսացող հարցերի շրջանակը սպառիչ թվարկված չէ, և այս փուլի քննարկման առարկա կարող է հանդիսանալ ցանկացած հարց, որը վերաբերում է դատական ակտի կատարմանը: Դիմողի եզրահանգմամբ վիճարկվող նորմերին տրված հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում թիվ ԵԴ/0038/15/21 քրեական գործով վարույթի ընթացքում գույքի վրա դրված կալանքը հնարավոր չի եղել վերացնել ոչ քրեական, և ոչ էլ քաղաքացիական դատավարության ընթացակարգով: Այլ կերպ ասած, քննարկվող դրույթներին ձևավորված իրավակիրառ պրակտիկայում այնպիսի մեկնաբանություն է տրվել, որի հետևանքով անձը զրկվել է դատական պաշտպանությանը դիմելու եղանակով հիմնարար իրավունքի սեփականության իրավունքի նկատմամբ կիրառված սահմանափակման վերացման հասնելու հնարավորությունից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումն ենթակա է ընդունման քննության, քանի որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես. դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող օրենսգրքի դրույթները, դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Անահիտ Զաքարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, 238-րդ հոդվածի 1-ին մասի, 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության ու 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Խաչատրյան

27 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-65

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-65
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել