ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ — Հոդված 25.1 — Իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 25.1. Իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերը 1. Հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերն են՝ հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության, ամբողջականության, գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, նվազում կամ ծախս) օրինականության վերաբերյալ հրապարակումները, Հանձնաժողովին ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, Հանձնաժողովի լ
Ամբողջ Տեքստ
Հոդված 25.1. Իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերը 1. Հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր պահանջելու հիմքերն են՝ հայտարարագրման ենթակա տվյալների արժանահավատության, ամբողջականության, գույքի էական փոփոխության (գույքի ավելացում, նվազում կամ ծախս) օրինականության վերաբերյալ հրապարակումները, Հանձնաժողովին ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, Հանձնաժողովի լիազորությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև այլ պետական մարմիններից Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունները:
2. Իրավիճակային հայտարարագիրը Հանձնաժողով է ներկայացվում սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
3. Իրավիճակային հայտարարագրերի վերլուծությունն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով: (25․1-ին հոդվածը լրաց․ 07․12․22 ՀՕ-541-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
