ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 73 — Հրամանատարը միանձնյա ղեկավար է: Խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է.
Ամփոփում
Հոդված 73. Հրամանատարը միանձնյա ղեկավար է: Խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է. Իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության համար, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության համար, ներքին կարգուկանոնի համար, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյու
Ամբողջ Տեքստ
Հոդված 73. Հրամանատարը միանձնյա ղեկավար է: Խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է. Իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) մշտական մարտական ու զորահավաքային պատրաստականության համար, զորամասի (ստորաբաժանման) մարտական խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի և զինվորական ծառայության անվտանգության համար, ներքին կարգուկանոնի համար, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների վիճակի ու պահպանության համար, տեխնիկական, նյութական, ընդգծված բժշկական, ֆինանսական, սոցիալ-իրավական ու կենցաղային ապահովման համար: Հրամանատարը պարտավոր է կայուն և հետևողական կերպով կենսագործել պետական քաղաքականությունը պաշտպանության բնագավառում, մշտապես կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և զորամասի (ստորաբաժանման) ղեկավարման մեթոդները, հմտորեն աշխատանք տանել կադրերի հետ, ղեկավարել գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
