Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-233-Ն26 դեկտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածում` 1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները վճռաբեկ դատարանը քննում է պալատի նախագահի և առնվազն հինգ դատավորի կազմով:»: Հոդված 2. Օրենսգրքի 40-րդ հոդվածում` 1) 1-ին մասից հանել «Առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ» բառերը.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 3. Օրենսգրքի 3.1-րդ բաժնում «դիմում» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով, իսկ «դիմող» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով: Հոդված 4. Օրենսգրքի 204.9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Նոր երևան եկած հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»: Հոդված 5. Օրենսգրքի 204.14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) մինչև նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը բողոք ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.»: Հոդված 6. Օրենսգրքի 204.19-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»: Հոդված 7. Օրենսգրքի 3.2-րդ բաժնում «դիմում» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով, իսկ «դիմող» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «բողոք ներկայացրած անձ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով: Հոդված 8. Օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Նոր հանգամանքներով վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանների, վերաքննիչ դատարանի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:»: Հոդված 9. Օրենսգրքի 204.26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 204.26. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու իրավասություն ունեցող դատարանները Նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը` գործին մասնակցող անձանց բողոքների հիման վրա:»: Հոդված 10. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ մասը «էությունը» բառից հետո լրացնել «, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ» բառերով: Հոդված 11. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «հիմնավորումները» բառից հետո լրացնել «կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը» բառերով: Հոդված 12. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «` վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների միջոցով» բառերը: Հոդված 13. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 14. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 15. Օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 226. Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են` 1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա. 2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:»: Հոդված 16. Օրենսգրքի 231-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 4-րդ կետը «հիմնավորումները,» բառից հետո լրացնել «, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Եթե վճռաբեկ բողոքը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը:»: Հոդված 17. Օրենսգրքի 233-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 4-րդ կետից հանել «կամ վճռաբեկ դատարանի սահմանած» բառերը.

2) 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:»: Հոդված 18. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:»: Հոդված 19. Օրենսգրքի 241-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Վճռաբեկ դատարանի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա դատավորների մեծամասնությունը:».

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած: Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո փոխանցվում են համապատասխանաբար վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2008 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-233-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-233-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2009-09.04.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2008.12.30/76(666) Հոդ.1416 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2008 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2008 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2009 Ուժը կորցրել է 09.04.2018 Հիմնական ակտ 26.12.2008, ՀՕ-233-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.06.1998, ՀՕ-247 17.06.1998, ՀՕ-247 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 23.02.2010, ՍԴՈ-866 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԵԼՏԵՔՍ» ՍՊԸ-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ, ԻՐԻՆԱ ՕԳԱՆԵԶՈՎԱՅԻ, ԱՆՆԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԳՆԵՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ 05.04.2016, ՍԴՈ-1263 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՄԱՅԱԿ ԽԱԼԱՖՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ՎԱՐԴԱՆ ԽԱԼԱՖՅԱՆԻ, ԱՆԻ ԽԱԼԱՖՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 40-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ» ԴՐՈՒՅԹԻ ԵՎ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2008 թ.
Գործի #:
ՀՕ-233-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել