ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1042 — Պարգև վճարելու հրապարակային խոստումը վերացնելը 1.
Ամփոփում
Հոդված 1042. Պարգև վճարելու հրապարակային խոստումը վերացնելը 1. Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդե
Ամբողջ Տեքստ
Հոդված 1042. Պարգև վճարելու հրապարակային խոստումը վերացնելը 1. Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդեն իսկ կատարել են դրանում նշված գործողությունը:
2. Պարգևի հրապարակային խոստումը վերացնելը չի ազատում պարգև խոստացած անձին, պարգևի հայտարարության մեջ նշված սահմաններում այն անձանց ծախսերը հատուցելու պարտականությունից, որոնք վերջիններս կրել են հայտարարության մեջ նշված գործողությունները կատարելու առնչությամբ: Գ Լ ՈՒ Խ 58 ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
