Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 35 — Երեխայի սերման փաստի հաստատումը 1.
ARLISՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 35AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 35 — Երեխայի սերման փաստի հաստատումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը 1. Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի՝ բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս՝ համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա։ 2. Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճ

Ամբողջ Տեքստ

Հոդված 35. Երեխայի սերման փաստի հաստատումը 1. Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի՝ բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս՝ համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա։

2. Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը (նախկին ամուսինը), եթե այլ բան չի ապացուցվել։ Երեխայի մոր ամուսնու (նախկին ամուսնու) հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։ 2.1. Երեխայի նկատմամբ հայրության ճանաչումը երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից արգելվում է: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու միջոցով ծնված երեխայի սերման փաստը որոշվում է կնքված պայմանագրի և ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) հետազոտության հիման վրա:

3. Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմնում՝ երեխայի հոր (կենսաբանական հոր) և մոր համատեղ դիմումի հիման վրա: Մոր մահվան կամ դատարանի կողմից երեխայի մորն անգործունակ, մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխայի հայրությունը որոշվում է որպես երեխայի կենսաբանական հայր ներկայացած անձի դիմումի և նրանից երեխայի սերված լինելը հիմնավորող ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) հետազոտության արդյունքների հիման վրա կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով: 4. (մասն ուժը կորցրել է 19.01.21 ՀՕ-67-Ն ) (35-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-46-Ն, փոփ., լրաց.

19.01.21 ՀՕ-67, լրաց., խմբ.

22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել