Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՍԱԽԱ ԼԵՆԱ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՍԱԽԱ ԼԵՆԱ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-173 հուլիսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 հուլիսի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 17 | «ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՍԱԽԱ ԼԵՆԱ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

3 հուլիսի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ն 2012 թվականի հունիսի 19-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին, 14.1 հոդվածի 1-ին մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր»։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթների հակասահմանադրականությունը պայմանավորված է այդ դրույթներում օրենսդրական բացի առկայությամբ և այդ բացով պայմանավորված ողջ իրավակարգավորման իրավական անորոշությամբ։ Ըստ դիմողի վիճարկվող դրույթները չեն ամրագրում այն չափորոշիչները, որոնց պարագայում իրավունքի սուբյեկտների, այդ թվում վարչական մարմնի համար որոշակի կդառնար գործի հանգամանքների պարզաբանված և ճշգրտված լինելը։

Խնդրո առարկա անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողը պահպանել է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Հարկ է նաև նշել, որ դիմողը միջնորդել է սույն գործով քննության առարկա դարձնել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենքի 35- րդ հոդվածի 2-րդ մասը և այն ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր, ինչը, սակայն, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի հիմքով իրավասու է պարզելու և սահմանադրական արդարադատության օբյեկտ դարձնելու միայն սահմանադրական դատարանը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

3 հուլիսի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-17

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-17
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել