ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2007թ. ՍԴԴԿՈ - | ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
05 սեպտեմբերի 2007 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ՝ Հ.Դանիելյանի և Ռ.Պապայանի
Քննության առնելով Արտակ Զեյնալյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ
Քաղաքացի Արտակ Զեյնալյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
սահմանադրականությունը։
26-րդ գլխի
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1 մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդված 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։ Գործում առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 69 հոդվածի 6-րդ Սահմանադարական դատարանի 1-ին դատական կազմը
կետով՝
ՈՐՈՇԵՑ
Ա. Զեյնալյանի դիմումը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ԴԱՏԱՐԱՆԻ UT
ՔԱՐՏՈՒՂԱ =
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
3 "ՈՒԹՅՈՒՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 սեպտեմբերի, 2007 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
