Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 402 — Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը (վերնագիրը լրաց
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 402AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 402 — Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը (վերնագիրը լրաց

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 402. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելը կամ ներգրավելը` պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով

Ամբողջ Տեքստ

Հոդված 402. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը (վերնագիրը լրաց. 15.06.22 ՀՕ-148-Ն) 1. Թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելը կամ ներգրավելը` պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) անչափահասի նկատմամբ, 2) շահադիտական դրդումներով, 3) բռնություն գործադրելու սպառնալիքով, 4) խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով կամ 5) հանցագործությունից տուժած անձի նկատմամբ ունեցած իշխանությունը, հեղինակությունը, հանցագործությունից տուժած անձի վիճակի խոցելիությունը կամ նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով 3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է բռնություն գործադրելով կամ 2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ նրա առողջությանը ծանր վնասի պատճառում` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը հանցավոր կազմակերպության կողմից կատարելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: (402-րդ հոդվածը լրաց.

15.06.22 ՀՕ-148-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել