Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-192-Ն11 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11 - ին «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Եթե կատարողական վարույթի (վարույթների) ընթացքում պարզվում է, որ պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բռնագանձման ենթակա գույքի արժեքը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) 90 օր ժամկետով և կատարողական վարույթի կողմերին ծանուցել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին: Սույն մասի իմաստով գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ ըստ առաջիկա իրացման մեկնարկային գնի։ Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական ծախսերը և գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորությունները:»: Հոդված 2. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում և 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «կարճվում է» բառերը փոխարինել «ավարտվում է» բառերով: Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով: Հոդված 4. Օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասում «կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանն անհապաղ ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով: Հոդված 5. Օրենքի 77.1-ին հոդվածում «կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման» բառերը փոխարինել «դատարանը ներկայացնում է հարկադիր կատարման դիմում» բառերով։ Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «է» կետը «պարտավորությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավասու մարմնի պահանջները,» բառերով.

2) «ը.1» կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-5-րդ հոդվածները գործում են «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից: 3. (մասն ուժը կորցրել է 18.06.26 ՀՕ-265-Ն) (7-րդ հոդվածը փոփ. 29.05.25 ՀՕ-139-Ն, 17.12.25 ՀՕ-509-Ն, 18.06.26 ՀՕ-265-Ն ) Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-192-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-192-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (12.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.04.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.05.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2026 Հիմնական ակտ 11.04.2024, ՀՕ-192-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 18.06.2026, ՀՕ-265-Ն 11.04.2024, ՀՕ-192-Ն 17.12.2025, ՀՕ-509-Ն 11.04.2024, ՀՕ-192-Ն 29.05.2025, ՀՕ-139-Ն 11.04.2024, ՀՕ-192-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 11.04.2024, ՀՕ-179-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-192-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել