ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 271 — Վարույթին ներգրավված անձանց ներկայությունը դատական նիստին 1.
Ամփոփում
Հոդված 271. Վարույթին ներգրավված անձանց ներկայությունը դատական նիստին 1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված բոլոր անձինք պարտավոր են ժամանակին ներկայանալ դատական նիստին՝ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև լիազորությունը հաստատող փաստաթուղթ: 2. Հարգելի պատճառով դատական նիստին ներկա լինելու հնարավորություն չունեցող անձը պարտավոր է նախապես և պատշաճ կարգով դատարանին տեղեկացնել իր ներկայանալու անհնարինութ
Ամբողջ Տեքստ
Հոդված 271. Վարույթին ներգրավված անձանց ներկայությունը դատական նիստին 1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված բոլոր անձինք պարտավոր են ժամանակին ներկայանալ դատական նիստին՝ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև լիազորությունը հաստատող փաստաթուղթ:
2. Հարգելի պատճառով դատական նիստին ներկա լինելու հնարավորություն չունեցող անձը պարտավոր է նախապես և պատշաճ կարգով դատարանին տեղեկացնել իր ներկայանալու անհնարինության և դրա պատճառների մասին:
3. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած անձի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված դատավարական սանկցիաներ` հետագա դատական նիստերին նրա ներկայությունն ապահովելու նպատակով: 3.1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:
4. Վերդիկտի և դատավճռի հրապարակման դատական նիստին վարույթին ներգրավված անձանց ներկայությունը պարտադիր չէ, բացառությամբ անազատության մեջ պահվող մեղադրյալի: (271-րդ հոդվածը լրաց.
16.01.24 ՀՕ-32-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
